«Մոնակոյի» նախկին տնօրեն Լուիս Կամպոսը կարծում է, որ Կիլիան Մբապեին վիճակված է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ» և դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:
«Կիլիանը վառ ֆուտբոլիստ է, որին հաճելի է հետևել: Ես տեսնում եմ նրան Մադրիդի «Ռեալի» խաղաշապիկով, քանի որ դա հենց այն ակումբն է, որը համապատասխանում է նրա պես հրաշալի խաղացողներին:
Ապագայի համար ես կարող եմ պատկերացնել, թե ինչպես եմ գնում «Սանտիագո Բեռնաբեու» և վայելում Մբապեի խաղը: Ներկայումս նա ավելի որոշիչ խաղացող է հանդիսանում, քան Նեյմարը, և հաշվի առնելով նրա տարիքը, կարող եմ ասել, որ նա ավելի լավն է լինելու, քան Կրիշտիանու Ռոնալդուն: Ես կարծում եմ, որ նա կարող է Ռոնալդուից շատ «Ոսկե գնդակներ» նվաճել»,-Telefoot-ի հետ հարցազրույցում նշել է Կամպոսը:
Մբապեն՝ ընդդեմ լեգենդների. Թոփ հարձակվողների արդյունքները 20 տարեկանում
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո