fbpx

«Նա դեռ չի հասկացել իմ պահանջները». Սարին քննադատել է Կանտեին

«Չելսիի» գլխվոր մարզիչ Մաուրիսիո Սարին քննադատել է Նգոլո Կանտեին «Տոտենհեմի» հետ խաղում չափազանց հաճախ իր դիրքը լքելու համար:

Սարիի օրոք Կանտեն հաճախակի է տեղակայվում թիմի կիսապաշտպան Ժորժինյոյի կողքին, մինչդեռ Կոնտեի օրոք, ինչպես նաև «Լեսթերում» հանդես գալու տարիներին, Կանտեն ավելի շատ պաշտպանողական ֆունկցիաներ է կատարել:

Սարին ցանկանում է, որպեսզի Կանտեն ավելի շատ մասնակցի թիմի հարձակվողական գործողություններին, բայց այս առաջնության 13 խաղերում դարձել է միայն 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

«Կարծում եմ, որ գիտեք, որ ես ցանկանում եմ կիսապաշտպանության կենտրոնում ունենալ տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստի: Ես այդ դերում տեսնում եմ Ժորժինյոյին և Ֆաբրեգասին: Այս դիրքում ես Կանտեի կարիքը չունեմ:

«Տոտենհեմի» հետ խաղում Կանտեն ցանկանում էր վճռել խաղի ելքը առաջին 15 րոպեներից հետո, բայց դա անում էր սխալ ձևով: Նա կորցրել էր դիրքը, նա չափազանց շատ էր գրոհում ուրիշ գոտիները և կարծում եմ, որ դա Կանտեի լավագույն կողմերից մեկը չէ: Բայց դա ընդամենը արձագանք էր առկա դժվարություններին: Միգուցե նրան դեռ ժամանակ է անհրաժեշտ իմ պահանջները հասկանալու համար, բայց Կանտեն պետք է մնա Ժորժինյոյի կողքին, երբ գնդակը ձախ եզրում է, նա պետք է շատ մոտ խաղա Ժորժինյոյին:

Իսկ երբ մենք ենք ձախից գործում, մենք դրա համար ունենք Մարկոս Ալոնսո, Էդեն Ազար, Մատեո Կովաչիչ, Բարկլի. նա պետք է մոտ մնա Ժորժինյոյին:

Խաղից հետո ես մեկ առ մեկ խոսել եմ բոլոր խաղացողների հետ: Մենք ունեցել ենք 10 րոպեանոց հանդիպում և 5-րոպեանոց առանձնազրույցներ: Մենք պետք է հասկանայինք պարտության պատճառը հատկապես հոգեբանական տեսնակյունից:

Եթե չունես վճռականություն, նշանակում է մոտիվացված չես, իսկ եթե մոտիվացված չես, միգուցե հստակ չես պատկերացնում քո թիրախը: Մեր նպատակը ինձ համար շատ հստակ է. կարճաժամկետ հատվածում ամեն ինչ հաղթելն է, իսկ երկարաժամկետ հատվածում դառնալ Եվրոպայի լավագույն ակումբը»,- Սարիի խոսքերն  է մեջբերում FourFourTwo-ն:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Արսենալի» երկրպագուները ստորագրահավաք են սկսել և բոյկոտում են Եվրոպա լիգայի եզրափակիչը

«Արսենալի» գործադիր տնօրեն․ «Հենրիխից խլեցին եզրափակիչը»

Մուստաֆին՝ Եվրոպա լիգայի եզրափակիչի մասին․ «Մենք ցանկանում ենք հաղթել այն Մխիթարյանի համար»

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում անդրադարձել են Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու հարցին (տեսանյութ)

«Արսենալը» ու «Չելսին» վերադարձրել են ՈւԵՖԱ-ին Բաքվի եզրափակիչի 6000 տոմս

Օզիլը՝ ադրբեջանցի երկրպագուներին․ «Մնաց 7 օր, շուտով կհանդիպենք եղբայրներ ու քույրեր»

Պետր Չեխ․ «Կարող ենք ուրախացնել Մխիթարյանին, եթե հաղթենք եզրափակիչում»

Բերեզովսկին նույնպես մեկնաբանել է Մխիթարյանի որոշումը չմեկնել Բաքու

Մաուրիսիո Սարի. «Ես շատ հիասթափված եմ Մխիթարյանի իրավիճակի պատճառով»

«ՈւԵՖԱ-ն շատ ժամանակ ուներ Մխիթարյանի խնդիրը լուծելու համար». BBC-ի հաղորդավար

Վան Պերսին՝ Եվրոպա լիգայի եզրափակիչի մասին. «Արսենալը» ունի առավելություն, բայց պետք չէ մոռանալ Ազարի մասին»

«Ռեալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հզոր մրցակից կունենա

Կոսիելնին՝ Մխիթարյանի որոշման մասին. «ՈւԵՖԱ-ն չպետք է եզրափակիչի անցկացումը վստահեր այդ երկրին»

Պետր Չեխը կվերադառնա «Չելսի»

Թիմակիցների արձագանքը, երբ Մխիթարյանը հայտնեց Բաքու չմեկնելու որոշման մասին (տեսանյութ)

Լիխտշտայներ․ «Մխիթարյանի համար վտանգավոր կլիներ Բաքու գալը, ուստի հասկանում ենք նրա որոշումը»