«Նա կարող է դառնալ ՄՅՈւ-ի առաջին ֆուտբոլիստը, որին կծափահարեն «Էնֆիլդում». Ռոբերտսոն - VNews
Բաժիններ

«Նա կարող է դառնալ ՄՅՈւ-ի առաջին ֆուտբոլիստը, որին կծափահարեն «Էնֆիլդում». Ռոբերտսոն

«Լիվերպուլի» եզրային պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը գովեստի խոսքեր է ասել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի մասին, որը մի շարք բարեգործական ակցիաներ իրականացրեց վերջին ժամանակներում. կորոնավիրուսի ճգնաժամի ժամանակ անգլիացին բաց նամակով դիմեց Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ կարիքավոր երեխաների սնունդ ապահովելու հարցով. արդյունքում՝ կառավարությունը հատուկ ֆոնդ հիմնեց ու տրամադրեց 120 միլիոն ֆունտ:

«Համաճարակի ժամանակ ամենահաճախ հնչող երկու բառերը Մարկուս Ռեշֆորդն էր: Նա ստիպեց կառավարությանը փոխել որոշումը, քանի որ շատ էր ցանկանում, որ երեխաները քաղցած չմնային: Այն, ինչ արեց նա, ֆանտաստիկ էր:

Երբ երկրպագուները վերադառնան տրիբունաներ, Ռեշֆորդը կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին ֆուտբոլիստը, որին կծափահարի «Էնֆիլդը»: Նա միանգամայն արժանի է դրան. նրա շնորհիվ այսօր բազմաթիվ ընտանիքներ սնունդի կարիք չունեն», – Ռոբերտսոնի խոսքերն է փոխանցում The Sun-ը:

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կիլիան Մբապեն խոսել է Մարկուս Ռեշֆորդի մասին

Ռեշֆորդը՝ Լոնդոնի քաղաքապետին․ «Այս ամենն ավելին է, քան ես, ֆուտբոլը, քաղաքականությունը»

Ռոբերտսոն․ «Չեմ ուզում՝ Մեսին տեղափոխվի Պրեմիեր լիգա»

«Աչքերս ուրախությամբ է լցվում՝ քո խաղը դիտելիս». Մարսելոն՝ «Բավարիայի» ֆուտբոլիստին

Ռեշֆորդը՝ եվրոպական գրանդի գլխավոր թիրախ

Սուլշերի անցնցում հեղափոխությունը. Ինչպես է «Մանչեսթեր Յունայթեդը» վերածնվում

Մարկուս Ռեշֆորդ. Ֆուտբոլիստը, որը կյանքեր է փոխում (տեսանյութ)

Անգլիայում կրկին հիշել են Ռոբերտսոնի հայտնի թվիթը, որը ֆուտբոլիստն արել էր տարիներ առաջ

Ռեշֆորդի անհավատալի վրիպումը «Շեֆիլդի» դեմ խաղում (տեսանյութ)

«Լիվերպուլի» 2 առաջատար ֆուտբոլիստ կարող է բաց թողնել «Էվերտոնի» դեմ խաղը

Ֆուտբոլային աշխարհը շնորհակալություն է հայտնում Ռեշֆորդին

Երեխաների հերոս Մարկուս Ռեշֆորդը. Կառավարությունը բավարարել է ֆուտբոլիստի խնդրանքը

Ովքեր են «նաթմեգ» ամենից շատ իրականացրած ֆուտբոլիստներն ԱՊԼ 19/20-ում

Ինչպես է «Բարսելոնան» 2018-ին 2 թոփ տրանսֆեր ձախողել

Ռոբերտսոն. «Երբ Կլոպն արբած է, ավելի շատ է Կլոպ դառնում»

«Ռեշֆորդն ապագայում կարող է նվաճել «Ոսկե գնդակը»․ Դարմիան