«Նա կախարդում է պաշտպաններին․ այնպես է շարժվում, կարծես պարահրապարակում լինի»․ Ֆերդինանդ - VNews
Բաժիններ

«Նա կախարդում է պաշտպաններին․ այնպես է շարժվում, կարծես պարահրապարակում լինի»․ Ֆերդինանդ

skysports rio ferdinand football 4654574 - «Նա կախարդում է պաշտպաններին․ այնպես է շարժվում, կարծես պարահրապարակում լինի»․ Ֆերդինանդ

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է հարձակողական ոճի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի մասին, որն օրերս դարձել է մանկունյական ակումբի ֆուտբոլիստ:

««Յունայթեդը» հիանալի խաղացողով է համալրվել: Դա անակնկալ չէ: Ե՛վ մենք, և՛ գերմանացի երկրպագուներն արդեն 3 տարի է, ինչ հետևում ենք նրան: Սանչոն այնպես է տեղաշարժվում, կարծես պարահրապարակում լինի: Նա կախարդում է պաշտպաններին:

Վստահության սեփական ուժերին և հավասարակշռություն․ դա քիչ հանդիպող համադրություն է: Իսկ երբ Սանչոն արագություն է հավաքում, նրա դեմ խաղալն ընդհանրապես անհնարին է դառնում: Սանչոն այնպիսի փոխանցումներ է կատարում և այնպիսի որոշումներ կայացնում, որոնց սովորաբար չեն տիրապետում նրա տարիքի ֆուտբոլիստները:

Այդ տղան, խաղալով «Մանչեսթեր Յունայթեդում», երկրպագուներին կստիպի ցատկել իրենց տեղերից: Նա հիանալի տաղանդ ունի, հոգեբանորեն շատ ուժեղ է և ունի առավելագույնս բարձր մակարդակով խաղալու ցանկություն:

Սանչոն ունակ է արագացնելու հանդիպման տեմպը, հավաքականում ոչ ոք չի կարող խաղի վրա ազդել այնպես, ինչպես՝ նա: Ջեյդոնը մրցաշարում առաջին անգամ հայտնվեց մեկնարկային կազմում, խաղաց Ուկրաինայի հավաքականի դեմ ու իրեն հրաշալի ոճով դրսևորեց»,- Ֆերդինանդի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը:

«Ամբիցիոզ, բայց համեստ երիտասարդը». որտեղից «ծլեց» Սանչոն և ուր հասավ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Վան դե Բեկը ձմռանը կարող է Իտալիա տեղափոխվել

Թվեք Ռոնալդուի բոլոր գոլերը «Մանչեսթեր Յունայթեդում» 2003-2009 թվականներին. VNews-ի Quiz-ը

Վարան. «ՄՅՈՒ-ին կրկին բարձունքին վերադարձնելը մեծ մարտահրավեր է»

Ռայոլա. «Պոգբան առաջվա պես սիրում է Թուրինը»

«Գերել Ֆերգյուսոնին ու փտել հայրենիքում». Անդերսոնը կարող էր դառնալ թոփ, բայց տապալվեց

«Սիթին» շրջանցեց «Մանչեսթեր Յունայթեդի» սահմանած ցուցանիշը ՉԼ-ում

«Արսենալը» հետաքրքրված է ՄՅՈՒ-ի կիսապաշտպանով

Լինգարդը մեկնաբանել է «Յանգ Բոյզի» դեմ խաղում իր թույլ տված սխալը

Ռոնալդուն՝ «Յանգ Բոյզից» կրած պարտության մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» տխուր վիճակագրությունը ՉԼ-ում

ՄՅՈՒ-ն անակնկալ պարտություն կրեց, «Սևիլիա» -«Զալցբուրգ» խաղն ավարտվեց ոչ-ոքի (տեսանյութ)

Ռոնալդուն կրկնեց Մեսիի ռեկորդը

Ռոնալդուն բացում է «Յանգ Բոյզի» դեմ խաղի հաշիվը (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը «Յանգ Բոյզի» դեմ խաղում

«Մունդիալն ու ԵՎՐՈ-ն այլևս հաշի՞վ չեն». ինչու են նվազել տրանսֆերները թոփ մրցաշարերից հետո

Ռոնալդուն խոսքով դիմել է թիմակիցներին «Նյուքասլի» դեմ խաղից առաջ՝ արժանանալով ծափահարությունների