fbpx
Բաժիններ

«Նա խոսում է 7 լեզուներով, բայց ամենալավը՝ ֆուտբոլի լեզվով». Կարծիք Իտալիայից՝ Մխիթարյանի նորամուտի մասին

Հենրիխ Մխիթարյանի նորամուտը «Ռոմայում» բուռն արձագանքներ ստացավ: Թեմայի շուրջ VNews.am-ը զրուցել է Իտալիայում բնակվող ռուս բլոգեր Ալեքսեյ Լոգինովի հետ:

«Նորամուտը շատ տպավորիչ էր: «Նա խոսում է 7 լեզուներով, բայց ամենալավը՝ ֆուտբոլի լեզվով»,-խաղից հետո ասաց իտալացի մեկնաբաններից մեկը: Ու ընդհանրապես, պատմական արդարություն կա նրա մեջ, որ Ա սերիայի առաջին հայ ֆուտբոլիստը խաղում է հենց «Ռոմայում», քանի որ կար նաև Յուրի Ջորկաեֆը, ով հայկական արմատներ ուներ ու իր ամենալավ խաղերը անցկացնում էր հենց «ջալոռոսիների» դեմ:

Այսօրվա «Ռոման» շատ հարմար թիմ է նրա նման խաղացողի համար: Պաշտպանությունում խնդիրներ ունեն: Հարձակվելու ու խփելու են շատ և բազմազան: Նրանց մոտ 4-2-3-1 սխեման է, նա էլ կլինի երեք տրեկվարտիստաներից մեկը, ավելի հաճախ՝ երևի ձախ: Խաղերի 90%-ը Ֆոնսեկան անցկացնում է այդ սխեմայով, այնպես որ՝ այստեղ ամեն ինչ պարզ է:

Իտալական մամուլը առայժմ լավ է ընդունել նրան, հակառակի համար հիմքեր էլ առայժմ չկան. նրա մոտ ամեն ինչ կարգին է ռեժիմի հարցում: Նախորդ տարի Պաստորեն հենց այդ հարցում սայթաքեց: Նման պարագայում մամուլը ուղղակի կուտի նրան:

Մի քանի տարի առաջ Մխիթարյանի տեղափոխությունը մեծ իրադարձություն կլիներ Ա սերիայում, բայց հիմա, Կրիշտիանու Ռոնալդուի գալուց հետո մարդկանց այլևս դժվար է զարմացնել: Ֆուտբոլիստը 30 տարեկան է, բոլորը հասկանում են, որ նա նոր Տոտի չի դառնալու: Բայց նաև հասկանում են, որ նա կարող է օգնել երիտասարդ թիմին՝ պայքարելու Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար: Հիմա դժվար օրեր են ակումբի համար, անցումային շրջան, նրա փորձը պետք կգա:

Ամեն դեպքում, «Ռոմայի» համար այս մրցաշրջանում առավելագույնը 4-րդ տեղն է»,-կարծում է Լոգինովը:

Մխիթարյանը Բատիստուտայի ու Բոնեկի կողքին է հայտնվել նորամուտի գոլի շնորհիվ


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Թվեք Հենրիխ Մխիթարյանի բոլոր գոլերը Հայաստանի հավաքականի կազմում. VNews-ի Quiz-ը

Առանց ավագի, առաջնորդի, ուղեղի ու գոլահարի. Հայաստանի հավաքականում [շատ] «բան չի փոխվել»

Թոփ-5 լիգաների ուշագրավ 8 հանդիպում, որ տեղի է ունենալու այս ամսվա մնացած հատվածում

«Փյունիկը» առաջարկում է «Ռոմային» ընկերական հանդիպում անցկացնել

Նոր տեղեկություններ Մխիթարյանի վիճակից. հայտնի է՝ որ խաղին նա կվերադառնա խաղադաշտ

France Football-ը ծավալուն հոդված է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի ու հայկական ֆուտբոլի մասին

«Ֆուտբոլաթենիսագեղասահորդ».Պետր Չեխը ու ևս 9 ֆուտբոլիստ, որոնք անցել են այլ մարզաձևերի

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Ֆինալդիայի դեմ խաղում՝ ըստ VNews-ի

Հենրիխ Մխիթարյանի ապաքինումից նոր մանրամասներ են հայտնի

Գևորգ Ղազարյանը՝ հավաքականին ավագի թևկապով խաղադաշտ ուղեկցած 16-րդ ֆուտբոլիստ

Մխիթարյանը սկսել է մարզվել մարզասրահում

«Ռոման» նոր գործընկեր ունի

«Ռոման» կադրային լուրջ խնդիրների առաջ է կանգնել

5 խաղ, որոնցում Մխիթարյանը փայլել է եվրոպական գրանդ ակումբների դեմ

«Ռոման» չկարողացավ հաղթել առանց Մխիթարյանի (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Կալյարիի» դեմ խաղում (լուսանկար)