«Նա միզեց ոչ միայն ակումբի աշխատակցի, այլ իր կարիերայի վրա». Ինչու և ինչպես կործանվեց Ռիկարդու Կուարեժման - VNews
Բաժիններ

«Նա միզեց ոչ միայն ակումբի աշխատակցի, այլ իր կարիերայի վրա». Ինչու և ինչպես կործանվեց Ռիկարդու Կուարեժման

Օրերս տեղի ունեցավ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Ռիկարդու Կուարեժմայի շնորհանդեսը նոր ակումբի համար։ «Ռաբոնաների» արքան կարիերան կշարունակի «Վիտորիա Գիմարայեշում»։ Ավելի պաթոսախեղդ անհնար էր պատկերացնել։ Զարմանալի է, բայց այսօր Կուարեժման կարող էր լինել ոչ թե պորտուգալական ֆուտբոլի հատակին, այլ համաշխարհային ֆուտբոլի գագաթին։ Սակայն միջազգային փառքի ու ճանաչման հասնելու համար միայն տաղանդը բավական չէ։ Լինել տաղանդավոր և լավ ֆուտբոլիստ միշտ հնարավոր է։ Բայց լինել տաղանդավոր ու հաջողակ ֆուտբոլիստ՝ ստացվում է ոչ բոլորի մոտ։ 

Երբ Կուարեժման նոր էր սկսում իր մեծ կարիերան, նա համարվում էր պիրենեյան թերակղզու պորտուգալական հատվածի գլխավոր հույսը։ Իր ծաղկուն շրջանում Պորտուգալիայում ավելի շատ խոսում էին նրա, և ոչ թե Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ Սակայն վնասվածքներն, անիմաստ սկզբունքներն ու կոնֆլիկները թույլ չտվեցին նրան աճել ու դառնալ համաշխարհային ֆուտբոլի գլխավոր աստղերից մեկը։ 

Ամեն ինչ սկսվեց 2001 թվականին։ Պորտուգալիա – Անգլիա պատանեկան տարիքային խմբերից մեկի հավաքականներն անցկացրին ընկերական հանդիպում։ Հավաքականի մամուլի քարտուղար Խուան Կառլուշ Ֆրեյտաշը «Սպորտինգի» ակադեմիայի տնօրեն Աուրելիու Պերեյրայի հետ զրույցում հայտարարեց. «Ես տեսա Կուարեժմայի խաղը. Ֆենոմենալ էր»։ 

Աուրելիոն որոշ ժամանակ ոչինչ չասաց, որից հետո պնդեց, որ հաջողության է հասնելու Մադեյրա կղզուց եկած տղան՝ Կրիշտիանուն, ու պարզաբանեց՝ ինչու։

«15 ամյա Ռոնալդուն ավելի պրոֆեսիոնալ է, քան առաջին թիմի տղաները։ Նա միայնակ է եկել Լիսաբոն, առաջին մի քանի ամիսն անդադար լացում էր ու խնդրում էր՝ իրեն բաց թողնել տուն։ Ես նրան լուրջ հարց տվեցի՝ ինչ է նա ցանկանում անել իրականում. Ամբողջ կյանքում լացե՞լ մամայի բալիկի պես, թե՞ ֆուտբոլ խաղալ։ Նա ընտրեց ֆուտբոլը»։ 

Ռիկարդու Կուարեժման ծնունդով Լիսաբոնից է։ Լինելով 1,5 տարով ավելի մեծ քան Կրիշտիանուն՝ Կուարեժման իրեն իրավունք էր վերապահում ավելի բարձր իրեն դասել, քան պզուկավոր ու լացկան թիմակիցը։ Դաշտի սահմաններում նրանք միմյանց միջև ավելի բուռն էին մրցակցում, քան իրար դեմ խաղացող երկու թիմերը։ «Սպորտինգի» երիտասարդական թիմի կենտրոնական կիսապաշտպաններից մեկը պատմում էր, որ իր կյանքը խաղի օրը դժոխքի էր վերածվում։ Աջից Ռիկարդուն էր, ձախից՝ Կրիշտիանուն, ու պետք էր փոխանցում կատարել։ Երբ մեկը գնդակ էր ստանում, մյուսը նյարդայնանում էր։ Դաշտում նրանք միմյանց երբեք փոխանցում չեն կատարել, սակայն հետաքրքիր է, որ դաշտից դուրս ընկերություն են արել։ 

Երկու հանճարները տարբեր կերպ էին վերաբերվում մարզումներին։ Ռիկարդուն ինչպես առաջ, այնպես էլ հիմա, ամբողջ ուժով չէր մարզվում։ Նրան բավարարում էր Աստծուց տրվածը, իսկ Ռոնալդուն, ինչպես գիտեք, մարդկային «կիբորգ» է՝ առանց թույլ կողմերի։ Սակայն մարզումների հանդեպ նման ֆանատիզմը հենց այնպես չի առաջացել։ Հայտնի լրագրող Գիլեմ Բալագեն պատմում է, որ «Մարիտիմուի» հետ խաղից առաջ ամբողջ ազատ ժամանակը Ռոնալդուն անցկացրել է հարազատների հետ, մարզումներին էլ հազիվ էր քայլում։ Խաղի օրը, տեսնելով, որ նա մեկնարկային կազմում չէ, նա արտասվելով խնդրել է իրեն դաշտ դուրս բերել, սակայն նրա խնդրանքներն անպատասխան են մնացել։ Կուարեժման այդ խաղում գոլ ու ասիստ արեց, իսկ Ռոնալդուն անգամ փոխարինման դուրս չեկավ։ 

Այս դեպքը լիովին փոխեց Ռոնալդուի կյանքը։ Լացկան երիտասարդը հասկացավ, որ ֆիզիկական վիճակից է կապված նրա կարիերայի երկարությունը։ Նա սկսեց օրական 2 անգամ հաճախել մարզասրահ, վարպետացավ սեղանի թենիսում (ակադեմիա)։ Ասում են՝ ակադեմիայի աշխատակիցները մարզասրահի դռների վրա կողպեք են դրել՝ Ռոնալդուի մկանները փրկելու համար։ Մինչդեռ Կուարեժման 2 ամիսը մեկ անգամ էր հաճախում մարզասրահ։ 

Կուարեժման ամեն ինչ ավելի հեշտությամբ էր անում. պարզապես նա ուներ բնատուր տաղանդ, իսկ Ռոնալդուն պետք է աշխատեր խաղային կամ տեխնիկական ինչ-որ էլեմենտի վրա: Կուարեժման մարզումների ժամանակ կատարելագործում էր այն, ինչն առանց այդ լավ էր ստացվում՝ ռաբոնան ու տրիվելան: 19 տարեկանում նրան համարում էին Պորտուգալիայի ամենատաղանդավոր ֆուտբոլիստը: «Բարսելոնան»
նրա համար վճարեց 6 միլիոն եվրո, Եվրոպան սպասում էր հին մայրցամաքի նոր արքային, սակայն ամեն ինչ գնաց գրողի ծոցը: Կուարեժման սկսեց ավելի շատ ժամանակ անցկացնել պահեստայինների նստարանին, խաղադաշտ դուրս եկավ 28 անգամ, խփեց միայն 1 գնդակ, ստացավ վնասվածք, բաց թողեց տնային Եվրոն ու կռվեց Ռայկարդի հետ: Կարիերայի ավելի վատ սկիզբ դժվար էր պատկերացնել:

Կուարեժման չցանկացավ լսել Ռայկարդի խորհուրդները և դառնալ թիմիային ֆուտբոլիստ: Հասկանալով, որ «նրանից բան դուրս չի գա», «Բարսան» Կուարեժմային վաճառեց «Պորտուին»: Սկանդալային այս տրանսֆերից հետո Կուարեժման նորից աճեց ու դարձավ թոփ մակարդակի ֆուտբոլիստ: Նրա մասին սկեցին խոսել Եվրոպայում: Սպասվում էր, որ 24,6 մլն եվրոյի դիմաց «Պորտուից» «Ինտեր» տեղափոխված Կուարեժման բոլորին ցույց կտա: Մոուրինյոն խոստանում էր բոլորին, որ կսովորեցնի նրան հարվածել նաև ոտնաթաթի ներսի հատվածով: Սակայն նորից նույն պատկերը. Մոուրինյոն նրան մարինացրեց պահեստայինների նստարանին:

«Մոուրինյոն չցանկացավ ինձ հետ աշխատել: Ես նրան պետք չէի, թեպետ նա խոստացավ ինձ ժամանակ հատկացնել: Սկզբում ինձ մոտ ոչինչ չէր ստացվում: Ես կարող էի ավելին, բայց հասկացա, որ ես այդ ընտանիքի անդամ չեմ»:

Որքան ցավալի էր Կուարեժմայի համար, որ 2008-ին նրա նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն պատռեց բոլորին ու նվաճեց «Ոսկե գնդակը», իսկ ինքը՝ «Ոսկե աղբամանը»՝ մրցանակ, որը տրվում է Ա սերիայի վատագույն ֆուտբոլիստին: Կուարեժման «Ինտեր» տեղափոխվելը համարում է իր կարիերայի ամենավատ քայլը, բայց «ներաձուրիների» շնորհիվ նա Չեմպիոնների լիգա է հաղթել:

«Չելսիում» այդ ժամանակ աշխատում էր Լուիշ Ֆելիպե Սկոլարին, խաղում էր ազգակից Բոսինգվան: «Ինչո՞ւ ոչ» ասաց «գնչուն» ու գնաց Անգլիա: Սկզբում վատ չէր, երկարատև դադարից հետո նրա մոտ նորից սկսեց ինչ-որ բան ստացվել: Բայց Սկոլարին գնաց, նրա տեղը եկավ պրագմատիկ Հիդինկը: Ու Կուարեժման նորից միավորվեց այդ տարիների իր անփոխարինելի «ընկերոջ»՝ պահեստայինների նստարանի հետ:

Կուարեժմայի կարիերան դրանից հետո նման էր «Մարմոտի օրը» ֆիլմի սցենարին. աղմկահարույց հայտարարություններ, սիրո խոստովանություններ, վառ սկիզբ, մռայլ ընթացք ու վատ վերջաբան: «Բեշիքթաշ» տեղափոխվելուց հետո տրիվելլաներն ու ռաբոնաները պահպանվեցին: Նկատելի դարձան նաև որոշ անկարգ ու լկտի երևույթներ դաշտից դուրս: Թեպետ թուրքական ակումբի ներկայացուցիչները, իհարկե, հերքել են բայց. ասում են՝ մի անգամ Կուարեժման, համաձայնության չհասնելով ղեկավարության հետ, միզել է մարզաբազայի ինչ-որ հատվածում ակումբի աշխատակցի վրա: Դրանից հետո փոխարինվելու ընթացքում շպրտել է ջրի շիշը մարզչի վրա՝ նրան անվանելով «անճար»:

Վերադարձը «Պորտու» նրան խելքի չբերեց: Ռեմբրանտի կտավի գլխավոր հերոսը նորից հայտնվեց «Բեշիքտաշում» 2015-ին, բայց արդեն ուղեղում որոշակի աշխատանքներ տանելուց հետո: Հասկանալով, որ առջևում Եվրո է, Կուարեժման հավաքվեց ու ցույց տվեց իր լավագույն խաղը: Ֆերնանդու Սանտուշը դա նկատեց ու հրավիրեց հավաքական: Իսկ հետոն արդեն գիտեք:

Մինչև 2019 թվականը Կուարեժման մի փոքր հանդարտվեց: 4 տարի նույն թիմում նա միայն մեկ անգամ է մնացել: Բայց անցած տարի «վերնահարկը նորից վարձով տվեց». 19/20 մրցաշրջանը Կուարեժման անցկացրեց «Կասիմփաշայում», խփեց միայն 4 գնդակ: Հիմա նա հայրենիքում է: Լավագույն տարբերակն է կարիերայի մայրամուտը շուքով անցկացնելու համար: Բայց նա Կուարեժման է. նրանից այդպես էլ ոչ ոք գլուխ չհանեց:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռոնալդ Կումանն սկսել է անհանգստանալ

Պյանիչը՝ կարիերայի լավագույն թիմակցի մասին. «Ռոնալդուն է մինչև «Բարսելոնա» տեղափոխությունը»

Սուարեսն արտասվելով հրաժեշտ է տալիս. «Հեռանում է մարդ, որը զգացմունքներ ունի»

Ճակատամարտ Դեստի համար «Բավարիայի» ու «Բարսելոնայի» միջև

Պաշտոնական. Լուիս Սուարեսը՝ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ

Տեր Շտեգենը դժվար թե մասնակցի «Կլասիկոյին»

«Երբ դու առաջին թիմի խաղացող ես»․ Ֆատիի անմոռանալի պարը (տեսանյութ)

Անսու Ֆատին նոր պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ

AS. Մեսին «մենակ է մնում» «Բարսելոնայի» հանդերձարանում

Աղբյուր. Ռոնալդուն կարող է հեռանալ «Յուվենտուսից» Պիռլոյի պատճառով

Սուարեսը հրաժեշտ է տվել խաղընկերներին ու արտասվելով հեռացել «Բարսելոնայի» մարզաբազայից

Առանց Մեսիի ու Ռոնալդուի. ՈւԵՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

Պաշտոնական. Նելսոն Սեմեդուն նոր ակումբ ունի

Կտրուկ շրջադարձ. Լուիս Սուարեսի ապագայի հարցը վճռված է

20 միլիոն + 5՝ հավելավճարով. «Բարսելոնան» նոր աջ պաշտպան կունենա

Սեմեդուն հրաժեշտ է տվել «Բարսելոնային»