Նա մոտ է պատմական նվաճմանը՝ 6-ակի գավաթակիր դառնալուն․ Ինչ է պետք իմանալ VBET ՀԳ եզրափակիչից առաջ - VNews
Բաժիններ

Նա մոտ է պատմական նվաճմանը՝ 6-ակի գավաթակիր դառնալուն․ Ինչ է պետք իմանալ VBET ՀԳ եզրափակիչից առաջ

51171469744 7a377bb45d o - Նա մոտ է պատմական նվաճմանը՝ 6-ակի գավաթակիր դառնալուն․ Ինչ է պետք իմանալ VBET ՀԳ եզրափակիչից առաջ

«ԱԼԱՇԿԵՐՏ» – «ԱՐԱՐԱՏ»  

15 մայիսի, ժ.19:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

խաղորոնցում հաղթել է «Ալաշկերտը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 11-3

Հետաքրքիր 10 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Սա մրցակիցների գավաթային 3-րդ դիմակայությունն է և առաջինը՝ պատվավոր մրցանակի եզրափակիչում: «Արարատի» և «Ալաշկերտի» գավաթային ճանապարհներն առաջին անգամ հատվել են 2014/15թթ. խաղարկության քառորդ եզրափակիչում: 2014թ. սեպտեմբերի 17-ին կայացած առաջին խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս հաղթել էր Նորայր Գյոզալյանի և Գոռ Մալաքյանի խփած գոլերի շնորհիվ:

Հոկտեմբերի 22-ին կայացած պատասխան խաղն աչքի ընկավ գոլերի առատությամբ: «Ալաշկերտը» սեփական հարկի տակ հաղթեց 4-3 հաշվով: Ալաշկերտցիներից դուբլի հեղինակ դարձավ Վահագն Մինասյանը, մեկական գոլ խփեցին Միհրան Մանասյանն ու Արսեն Բալաբեկյանը«Արարատից» դուբլ ձևակերպեց Ռոբին դի Լաուրոն, մեկ գոլ էլ խփեց Բրայան դե Լա Ֆուենտեն: Հետաքրքիր է, որ «Ալաշկերտի» ներկայիս կազմից այդ հանդիպումներին մասնակցել է միայն Միհրան Մանասյանը, արարատցիներից Էդգար Մալաքյանը պատասխան խաղում փոխարինման էր մտել «Ալաշկերտի» կազմում:

51171778795 7b23db85b2 o 960x748 - Նա մոտ է պատմական նվաճմանը՝ 6-ակի գավաթակիր դառնալուն․ Ինչ է պետք իմանալ VBET ՀԳ եզրափակիչից առաջ

Գավաթի հաջորդ խաղարկությունում մրցակիցները կրկին հանդիպեցին քառորդ եզրափակիչում: 2015թ. հոկտեմբերի 28-ին կայացած առաջին խաղի ելքը վճռել էր Միհրան Մանասյանի խփած միակ գոլը: Նոյեմբերի 25-ին կայացած պատասխան խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ էր ուղարկել մրցակցի դարպասը: Դուբլի հեղինակ էր դարձել Հեբեր Արաուխոն, մեկական անգամ էլ աչքի էին ընկել Միհրան Մանասյանն ու Արսեն Բալաբեկյանը: Բացի Մանասյանից, «Ալաշկերտի» ներկայիս կազմից հանդիպումներին մասնակցել էր նաև Գևորգ Կասպարովը: Իսկ ներկայիս արարատցիներից Կարեն Մուրադյանն ու Արտակ Եդիգարյանն այդ խաղերին մասնակցել են «Ալաշկերտի» մարզաշապիկով:

2․ «Ալաշկերտը» գավաթի ընթացիկ մրցաշարում անպարտելի է: Առաջին երկու փուլերում ալաշկերտցիները դիմակայության երկու հանդիպումներում էլ հաղթել են «Շիրակին» (2-1, 1-0) և ԲԿՄԱ-ին (4-0, 2-1), իսկ կիսաեզրափակիչում՝ առավելության են հասել «Նոայի» նկատմամբ (1-1, 3-1):

26.04.2021 NOAH Alashkert 5 960x640 - Նա մոտ է պատմական նվաճմանը՝ 6-ակի գավաթակիր դառնալուն․ Ինչ է պետք իմանալ VBET ՀԳ եզրափակիչից առաջ

Ժամանակը եկել է. Ինչու է «Արարատը» հաղթելու VBET Հայաստանի գավաթի եզրափակիչում

Գավաթի մրցաշարում խփած 13 գոլերից 4-ի հեղինակն Ալեքսանդր Գլիշիչն է, որն ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուներից մեկն է: 2 գոլի հեղինակ է դարձել Դավիդ Դավիդյանը, մեկական անգամ աչքի են ընկել Բրայան Սիլվա Գարսիան, Պապե Աբդու Կամարան, Նիկիտա Տանկովը, Գագիկ Դաղբաշյանը, Վանգու Գոմեն, Սանդի Ինուսա Ումարուն և Ռումյան Հովսեփյանը:

3․ «Արարատը» գավաթի ընթացիկ խաղարկության առաջին երկու փուլերում մրցել է Առաջին խմբի ներկայացուցիչների հետ: Եթե 1/8 եզրափակիչում արարատցիները հեշտությամբ լուծեցին հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը՝ երկու խաղերում էլ հաղթելով «Սևանին» (3-0, 3-1), ապա քառորդ եզրափակիչում քիչ ջանքեր չներդրեցին «Վեստ Արմենիայի» արգելքը հաղթահարելու համար (0-2, 5-1): Կիսաեզրափակիչում էլ արարատցիները երկու խաղերի ընդհանուր արդյունքով առավելության հասան «Արարատ-Արմենիայի» նկատմամբ (2-0, 1-2):

20.04.2021 Ararat 2 0 Ararat Armenia 18 960x640 - Նա մոտ է պատմական նվաճմանը՝ 6-ակի գավաթակիր դառնալուն․ Ինչ է պետք իմանալ VBET ՀԳ եզրափակիչից առաջ

Գավաթի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 6 հանդիպումներում արարատցիները 14 գոլ են խփել: Առավել արդյունավետ է գործել Մորի Կոնեն, որը 4 գնդակով գավաթի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուներից մեկն է: 2-ական գոլ են խփել Էդգար Մալաքյանը, Մարկո Պրլևիչը, Ուրոշ Նենադովիչն ու Դավիթ Խուրցիձեն, մեկական անգամ էլ աչքի են ընկել Դիմիտրիե Պոբուլիչն ու Զավեն Բադոյանը:

4․ «Ալաշկերտի» համար սա գավաթի 3-րդ եզրափակիչն է, այն էլ վերջին 4 խաղարկություններում: 2017/18թթ. մրցաշարում գավաթը նվաճելու «Ալաշկերտի» առաջին փորձն անհաջող էր: Ալաշկերտցիները հետխաղյա 11մ հարվածաշարում 3-4 հաշվով զիջեցին «Գանձասար-Կապանին» (հիմնական և լրացուցիչ ժամանակից հետո հաշիվը 1-1 էր):

4 6 - Նա մոտ է պատմական նվաճմանը՝ 6-ակի գավաթակիր դառնալուն․ Ինչ է պետք իմանալ VBET ՀԳ եզրափակիչից առաջ

«Հարց լուծող մարզիչը». 3 պատճառ՝ ինչու VBET Հայաստանի գավաթում կհաղթի «Ալաշկերտը»

Իսկ ահա հաջորդ խաղարկությունում «Ալաշկերտը» նվաճեց ՀՀ գավաթը՝ եզրափակիչում նվազագույն հաշվով հաղթելով «Լոռիին»:

5․ «Արարատը» 8-րդ անգամ է եզրափակիչում վիճարկելու VBET Հայաստանի գավաթը: Պատվավոր մրցանակը նվաճելու նախորդ 7 փորձերից 5-ը պսակվել են հաջողությամբ: Ընդ որում, առաջին 4 նվաճումներն արարատցիները գրանցել են 20-րդ դարում՝ այդ ցուցանիշով դառնալով յուրօրինակ ռեկորդակիրներ: «Արարատն» առաջինն էր, որին հաջողվեց 3 տարի շարունակ (1993թ.՝ «Շիրակ»՝ 3-1, 1994թ.՝ «Շիրակ»՝ 1-0, 1995թ.՝ «Կոտայք»՝ 4-2) նվաճել ՀՀ գավաթը (հետագայում նման ցուցանիշի է հասել միայն «Փյունիկը» 2013-2015թթ.): Ի դեպ, 1994թ. եզրափակիչում «Արարատին» հաղթանակ էր պարգևել ներկայումս «Ալաշկերտի» մարզչական շտաբում ընդգրկված Կարեն Բարսեղյանի խփած միակ գոլը: Իսկ 1995թ. եզրափակիչում Բարսեղյանն արդեն «Կոտայքի» կազմում 2 անգամ գրավել էր «Արարատի» դարպասը՝ դիպուկ իրացնելով 11մ հարվածները:

1997թ. «Արարատը» դարձավ քառակի գավաթակիր՝ վճռորոշ խաղում նվազագույն հաշվով պարտության մատնելով «Փյունիկին»: Իսկ առայժմ վերջին հաջողությանն արարատցիները հասել են 2008թ.՝ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ եզրափակիչում լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով հաղթելով «Բանանցին»:

Իսկ ահա 21-րդ դարում անցկացրած մյուս երկու եզրափակիչ հանդիպումներում արարատցիները պարտվել են (2001թ.՝ «Միկա»՝ 1-1, 3-4՝ 11մ, 2007թ.՝ «Բանանց»՝ 1-3):

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Հայտնի են հայկական ակումբների հնարավոր մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում

Հայտնի է «Ալաշկերտի» հնարավոր մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլում

Ինսայդ. Կոնֆերենցիաների լիգայից առաջ «Արարատը» համալրվելու է «Շիրակի» ֆուտբոլիստներով

Հայերի նոր շանսը. Ինչ մրցաշար է Կոնֆերենցիաների լիգան և ինչ հնարավորություններ կընձեռի

«Ուրարտուից» պաշտոնապես լեգեոներ հեռացավ

Բագրատ Նավոյանը հայտնել է «Ալաշկերտի» տրանսֆերների մասին

Վարդան Բիչախչյանի մեկնաբանությունը Կոնֆերենցիաների լիգայի վիճակահանության մասին

Հայկական թիմերն իմացան մրցակիցների անունները. Կոնֆերենցիաների լիգայի վիճակահանություն

Հայտնի է «Ալաշկերտի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում

«Ալաշկերտի» հնարավոր մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում

Կոնֆերենցիաների գավաթ. «Նոայի», «Ուրարտուի» ու «Արարատի» հնարավոր մրցակիցները

Պատմության հակառեկորդ և ռեկորդ՝ քառակի չեմպիոնի կոչումը նվաճած ակումբի կողմից

Արտակ Եդիգարյանը հեռանում է «Արարատից»

6 ֆուտբոլիստ հեռանում է «Արարատից»

Տրանսֆերային ամառ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Ինսայդ. Չեմպիոնների լիգայից առաջ «Ալաշկերտը» կատարեց առաջին տրանսֆերը