«Նա օրինակ է ամբողջ թիմի համար»․ Տուխելը տպավորված է «Չելսիի» ֆուտբոլիստով - VNews
Բաժիններ

«Նա օրինակ է ամբողջ թիմի համար»․ Տուխելը տպավորված է «Չելսիի» ֆուտբոլիստով

2021 04 26 thomas tuchel 660x385 1 - «Նա օրինակ է ամբողջ թիմի համար»․ Տուխելը տպավորված է «Չելսիի» ֆուտբոլիստով

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Ֆուլհեմի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (2-0) խոսել է հարձակողական ոճի կիսապաշտպան Կայ Հավերցի մասին, որը դուբլի հեղինակ է դարձել:

«Դեռ կան բաներ, որոնց վրա Կայը պետք է աշխատի, սակայն այսօր լրիվ գոհ եմ նրա խաղից: Հավերցի ներդրումը որոշիչ եղավ վերջնական արդյունքի ձևավորման հարցում: Նա ու Վերներն այսօր գործում էին առջևում՝ Մաունթի և Զիեշի աջակցությամբ: Կայը ներգրավված էր բոլոր վտանգավոր գրոհներում ու իրավիճակներում:

Նա ինձ համար հիանալի օրինակ է գործին վերաբերմունքի առումով, քանի որ երեքշաբթի նրանցից մեկն էր, ովքեր «Ռեալի» դեմ հանդիպմանը չհայտնվեցին մեկնարկային կազմում: Բայց Հավերցն այսօր չխաղաց այն մտքերով, որ վերջապես պետք է եկել թիմին, կարող էր ավելի շատ խաղաժամանակ ստանալ Մադրիդում կամ ստիպված է ելույթ ունենալ միայն «Ֆուլհեմի» մակարդակի մրցակիցների դեմ: Նա բացարձակ պրոֆեսիոնալիզմ դրսևորեց:

Կայն օգտագործեց իր շանսը, ցուցադրեց հնարավորությունները, և դա այն է, ինչ մենք սպասում ենք խաղացողներից յուրաքանչյուրից, հատկապես մրցաշրջանի նման ծանր հատվածում: Մեզ պետք են նրանք, ովքեր լիովին նվիրված են իրենց աշխատանքին ու ակումբին: Դա նշանակում է, որ յուրաքանչյուրը պետք է տրված ժամանակահատվածում ցուցադրի իր հնարավորությունները:

Կարևոր չէ՝ քեզ տրված է 5 րոպե, 15 րոպե կամ ամբողջ հանդիպում, դու պետք է ցույց տաս մարզչին քո հատկանիշներն ու նրա համար գլխացավ առաջացնես հաջորդ հանդիպման կազմի ընտրության առումով: Կայն այսօր ամբողջապես ցուցադրեց այդ ամենը՝ օրինակ դառնալով ամբողջ թիմի համար»,- Տուխելի խոսքերը մեջբերում է «Չելսիի» պաշտոնական կայքը:

«Սեղան սրբողից Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակից». Ինչը փոխեց Թոմաս Տուխելի մարզչական կարիերան

Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մոուրինյոն հաստատել է՝ Ազարը ծուլանում է մարզումներին

«Չելսին» Հաքիմիի փոխարեն իր ֆուտբոլիստին է առաջարկում «Ինտերին»

«Տոտենհեմի» ու Ֆոնսեկայի գործարքը ձախողվել է, լոնդոնյան ակումբը համաձայնության է եկել Գատուզոյի հետ

Երկրպագուներն ընտրել են Պրեմիեր լիգա 20/21-ի լավագույն ֆուտբոլիստին

«Չելսիի» աստղը հնարավոր է հայտնվի «Միլանում»

Սանչոն ասել է՝ որ թիմին է երկրպագել մանուկ հասակում

Թոմաս Տուխելի՝ 90-ականների խաղացողների խորհրդանշական հավաքականը

Պաուլու Ֆոնսեկան բանակցում է «Տոտենհեմի» հետ

Սուպերլիգային միացած անգլիական ակումբների պատիժը հայտնի է

Երկու ակումբ Աշրաֆի համար 60 միլիոն եվրո է առաջարկել

Անգլիական ակումբը Հալանդի տրանսֆերի համար պաշտոնապես կապ է հաստատել «Բորուսիայի» հետ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2020-21 մրցաշրջանի լավագույն գոլը (տեսանյութ)

Պեպ Գվարդիոլան՝ Պրեմիեր լիգայի 2020-21 մրցաշրջանի լավագույն մարզիչ

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպանը՝ Պրեմիեր լիգայի 2020-21 մրցաշրջանի լավագույն խաղացող

Ֆոնսեկան կարող է ստանձնել լոնդոնյան ակումբի ղեկը

Տուխելը նոր պայմանագիր ստորագրեց