fbpx

«Նա պարզապես խաղում էր 170 կգ-ով»․ Կարեն Գիլոյանը Աշխաբադից մանրամասներ է հաղորդում Անդրանիկ Կարապետյանի ելույթի մասին

Ծանրամարտի Աշխարհի առաջնության հերթական մրցակցային օրը հարթակ ելան 81 կգ քաշային ծանրորդները: Հայաստանն այդ քաշային կարգում ներկայացնելու էր Անդրանիկ Կարապետյանը: Այսինքն մենք կասկած անգամ չունեինք, որ առնվազն մեդալակիր ենք ունենալու:

Իսկ ի՞նչ հիմք ունեինք դրա համար: 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ ստացած ծանրագույն վնասվածքից հետո, Անդրանիկը, ի հեճուկս բոլոր հոռետեսների, կարողացավ բուժվել, վերականգնել մազավիճակն ու հաղթական ելույթներ ունենալ: Ընդամենը 10 օր առաջ, Եվրոպայի երիտասարդական առաջնությունն էլ դրա վառ վկայությունն էր: Մեր ծանրորդը պոկեց 176 կգ և հաղթեց մեծ առավելությամբ:

Եվ անգամ դա չեր ստիպի այդքան վստահ լինել Անդրանիկ Կարապետյանի մեդալային, ինչու չէ՝ նաև չեմպիոնական ելույթին: Մարզումների ժամանակ Անդրանիկը պարզապես խաղում էր 170 կգ-ով: Տեսագրություն կա, որտեղ մեր ծանրորդը պոկում է… 185 կգ: Մի՞թե դրանից հետո որևէ մարզիկ, ով հավակնում է չեմպիոնի կոչմանը, չի սկսի 171 կգ-ից: Կամ ո՞ր մարզիչն իր սանին չի ուղարկի այդ քաշը բարձրացնելու:

Փաշիկ Ալավերդյանի մեկնաբանությունը՝ Անդրանիկ Կարապետյանի ելույթին

Շատերը կասեն՝ թող ապահովագրեր իրեն, հետո միայն գնար չեմպիոնության: Կներեք, բայց այդպես կասեն մարզաձևին ոչ այնքան քաջածանոթները: Լյու Սյացզյունի, Մոհամեդ Մահմուդի և Լի Դայինի պես հզոր մրցակից ունեցողն իրավունք չունի անտեղի մոտեցում վատնել: Այստեղ տեղին կլինի հիշել ծանրամարտի մի աքսիոմ՝ 0 են ստանում կամ ամենաթույլերը կամ ամենաուժեղները: Դրա վառ ապացույցը հանրահռչակ Դավիթ Ռիգերտի՝ 2 օլիմպիական խաղերում ստացած 0-ներն են:

Այսօր առավոտյան Անդրանիկը շատ լավ տրամադրություն ուներ, սակայն կշեռքի ժամանակ մի տեսակ վատ զգաց ու քթից էլ արյուն եկավ: Կարապետյանը ընկճվողներին չէ և անուշադրության մատնեց այդ ամենը: Սակայն մինչև իր մոտեցումը, մարզվելիս, դժվար էր բարձրացնում շատ ավելի թեթև քաշեր: Թիմակիցներին էլ, մրցումից հետո ասել էր, թե ծանրաձողը մի տեսակ շատ ծանր էր: Առաջին մոտեցման ժամանակ էլ թեթև ցավ զգաց արմուկում: Այսինքն կատարվեց անսպասելին: Հաղթելու չափից ավելի ցանկությունը, հավանաբար, «վառեց» մեր ծանրորդին: Ցավալի է, բայց իրողություն:

Չեմպիոնի փոխարեն մենք ունեցանք 0: Բայց հիասթափվում են թույլերը: Առավել, քան վստահ եմ, որ Անդրանիկ Կարապետյանն իր մեծ հաղթանակները դեռ չի տարել ու դրանց մենք երկար տենք սպասի:

Համբերություն ձեզ ու ապագա մեծ հաղթանակների բերկրանք:

Կարեն Գիլոյան

VNews.am-ը լուսաբանում է Ծանրամարտի աշխարհի առաջնությունը Աշխաբադից: Հետևե՛ք Vivaro News – Armenian Sport էջին և կստանաք ամենահետաքրքիրն ու կարևորը աշխարհի առաջնությունից՝ Կարեն Գիլոյանի մատուցմամբ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Անդրանիկ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել վարկանշային մրցաշարում

Փաշիկ Ալավերդյան. «Հաջորդ նպատակս մի քանի աշխարհի չեմպիոն տալն է»

Ծանրամարտի աշխարհի առաջնության ամփոփում. Փաշիկ Ալավերդյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)

8 տարի անց Հայաստանը կրկին ոսկե մեդալ ունի ծանրամարտում. Աշխաբադ-2018-ի ամփոփումը

Բավարար. Փաշիկ Ալավերդյանն ամփոփել է աշխարհի առաջնությունում մեր թիմի ելույթները

Գոռ Մինասան. «Շնորհակալ եմ, որ երկրպագում եք ծանրամարտ մարզաձևը» (տեսանյութ)

Գոռ Մինասյանը՝ աշխարհի փոխչեմպիոն (տեսանյութ)

Վերնաշապիկի փոխարեն՝ իսկական նվեր. Սիմոն Մարտիրոսյանը հաղթանակը նվիրեց գլխավոր մարզչին (տեսանյութ)

Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի 2018 թվականի չեմպիոն (տեսանյութ)

Ուղիղ եթեր. Սիմոն Մարտիրոսյանի ելույթը ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Արփինե Դալալյանը 3-րդ լավագույն արդյունքը ցույց տվեց C խմբում

Տաթև Հակոբյանը անհաջող ելույթ ունեցավ ծանրամարտի աշխարհի առաջնությունում (տեսանյութ)

Հակոբ Մկրտչյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Անդրանիկ Կարապետյան. «Հուսով եմ թիմակիցներս կանեն այն, ինչ ես չարեցի» (տեսանյութ)

Լիանա Գյուրջյանի ելույթը ծանրամարտի ԱԱ-ում, ծանրորդուհու և մարզչի կարծիքները (տեսանյութ)

Փաշիկ Ալավերդյանը՝ Անդրանիկ Կարապետյանի ձախողման մասին (տեսանյութ)