fbpx

«Նա ընդամենը մեկ կարողություն ունի». Պելեն նշել է, թե որ խաղացողներն են գերազանցում Մեսիին

Բրազիլիայի հավաքականի լեգենդ Պելեն անդրադարձել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին և նշել, որ թե ինչով են ինքն ու Դիեգո Մարադոնան գերազանցում արգենտինացուն:

Պելեն կարծում է, որ 31-ամյա հարձակվողը միայն մեկ ուժեղ կողմ ունի և չի կարող համեմատվել համաշխարհային ֆուտբոլի պատմության այլ մեծագույն խաղացողների հետ:

«Ինչպես կարող ես համեմատել 2 ֆուտբոլիստների, որոնցից մեկը հավասարապես լավ է խաղում և՛ գլխով, և՛ 2 ոտքով, իսկ մյուսը կարողանում է հարվածել միայն մեկ ոտքով, ունի մեկ հնարք և գլխով լավ չի խաղում:

Ինչպե՞ս կարելի է համեմատել: Պելեի հետ կարելի է համեմատել նրան, ով կարողանում է հարվածել և՛ աջ, և՛ ձախ ոտքով, ինչպես նաև ուժեղ է երկրորդ հարկում»,- ասել է Պելեն  Folha de Sao Paulo-ի հետ զրույցում:

Բրազիլացին նաև նշել է այն խաղացողներին, ովքեր, իր կարծիքով, գերազանցում են Մեսիին:

«Կարծում եմ՝ Մարադոնան ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից է: Նա շատ ավելի լավն է, քան Մեսին: Ֆրանց Բեկենբաուերը, Յոհան Կրույֆը ևս գերազանց խաղացողներ են եղել»,-ասել է Պելեն:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Եթե Մխիթարյանի փոխարեն Մեսին կամ Ռոնալդուն լինեին այսպիսի հարցի կիզակետում․․․»․ Բրիտանացի լրագրողի մտահոգությունը

Մբապեի զայրութի պատճառը ՊՍԺ-ում պարզվել է

Իսպանական Լա լիգա 2018/19. լավագույն քառյակը, հաղթողներն ու պարտվողները

Մբապեն՝ Մեսիի հետ «Ոսկե խաղակոշիկի» մրցավազքի մասին. «Նրա դուբլից հետո գնացի քնելու»

Մեսին Իսպանիայի առաջնության պատմության «ամենահամոզիչ» ռմբարկուն է

«Ոսկե խաղակոշիկ». Մբապեն դեռևս շանսեր ունի գերազանցելու Մեսիին

Մեսին շարունակում է «փորփրել» պատմության էջերը

Մոուրինյո․ «Մեսին արժանի չէ «Ոսկե գնդակին»․ նա ձախողվեց Չեմպիոնների լիգայում»

Մեսին կրկին ժպտում է. արգենտինացին պատվավոր մրցանակի է արժանացել

Transfermarkt․Մեսին ու Ռոնալդուն այլևս աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիտսները չեն

«Ոսկե խաղակոշիկի» դափնեկիրը որոշվա՞ծ է

«Մեսին Լա լիգայի պատմության լավագույն ֆուտբոլիստն է». Տեբաս

Դե Յոնգ. «Միայն Մեսիին եմ փոխանցում կատարելու»

Վայելե՛ք «Բարսայի» մարզումը՝ Մեսիի աչքերով (տեսանյութ)

«Բարսելոնան» պատրաստվում է պոստ-Մեսի ժամանակաշրջանին. սերնդափոխությունը սկսվում է

Ագուերոն Մեսիին «Ոսկե գնդակի» ֆավորիտների շարքին չի դասել, իսկ հետո փոշմանել է ու հակառակը պնդել