Նադալը տարեդարձը նշել է իր ակադեմիայում (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Նադալը տարեդարձը նշել է իր ակադեմիայում (տեսանյութ)

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 19-ակի հաղթող Ռաֆայել Նադալը նշում է իր 34-րդ տարեդարձը։ Թենիսիստը տարեդարձը նշում է իր ակադեմիայում, որը գտնվում է Մայորկա շրջանի Մանակոր քաղաքում։

Ակադեմիայի սաները նստել են տրիբունայում՝ խստորեն պահպանելով սոցիալական հեռավորության պահանջները։ Նրանք երգել են Ռաֆայի համար՝ շնորհավորելով նրա տարեդարձը։

Խաղահարթակի կենտրոնում Նադալին սպասել է տարեդարձի տորթը՝ ակադեմիայի տարբերանշանով ու թենիսի գնդակներով զարդարված։

Մարզական կարիերան սկսելով 2001 թվականին՝ Նադալը մասնակցել է մենախաղի 85 մրցաշարի՝ վաստակելով ընդհանուր 120 955 904 դոլար, որը երրորդ ցուցանիշն է պատմության մեջ։ Նադալը ռեկորդային՝ 12 անգամ դարձել է Ֆրանսիայի բաց առաջնության հաղթող։ Մրցաշարը «Մեծ սաղավարտների» շրջանում միակն է, որ անցկացվում է հողի վրա։ Հենց այս ցուցանիշի համար իսպանացի թենիսիստը կրում է «հողի արքա» մականունը։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Muchas gracias por la sorpresa y las felicitaciones por mi cumpleaños 🎂 Tarta ESPECTACULAR !!! @rafanadalacademy

Публикация от Rafa Nadal (@rafaelnadal)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


21-րդ դարի 10 լավագույն մարզիկները՝ ըստ Marca-ի

Մեսի՞, թե՞ Ռոնալդու՝ պատասխանել է Ռաֆայել Նադալը

Նադալը խնդրել է հետաձգել իր մասնակցությամբ թենիսի վիրտուալ հանդիպումը մեջքի վնասվածքի պատճառով

Ջոկովիչ․ «Ստադիոնների մեծ մասում Ռոջերին ավելի շատ կծափահարեն, քան ինձ, քանի որ նա Ռոջերն է» (տեսանյութ)

Աշխարհի լավագույն մարզիկներն իրենց տարիքում՝ ըստ Marca-ի քվեարկության

Երկրպագուհին ներխուժել է այգի և ընդհատել Նովակ Ջոկովիչի ֆոտոսեսիան (տեսանյութ)

ԱՕ 2020. Մուգուրուսան ճողոպրեց կիսաեզրափակիչ, Նադալին ճանապարհեցին տուն. 1/4-ի արդյունքները

Անվտանգության աշխատակիցը չէր թողնում Նադալին մտնել կորտ (տեսանյութ)

Բուֆոնը համեմատական է անցկացրել Ֆեդերերի ու Նադալի միջև ու ասել, թե ով է նրանցից ավելի տաղանդավոր

Աննախադեպ. Նադալն ու Ֆեդերերը կարող են խաղալ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում

Ժերար Պիկե. «Մեդվեդևն ունակ է հաղթելու Ֆեդերերին, Ջոկովիչին ու Նադալին»

Ռաֆայել Նադալը US Open-ի հաղթողն է (տեսանյութ)

Նադալը խոսել է հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովի մասին

Ուիմբլդոն․ Ֆեդերեր – Նադալ «հավերժ» դիմակայությունում այս անգամ ուժեղ էր շվեյցարացին

Մոուրինյոն ֆուտբոլից հանգստանում է «Ուիմբլդոնում» (ֆոտո)

Նադալը նվաճեց իր 12-րդ «Ռոլան Գարոսը»