Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը, հնարավոր է, հեռանա գերմանական ակումբից:
Ինչպես տեղեկացնում է Bild-ի թղթակից Քրիստիան Ֆոլկն իր թվիթերյան էջում, Նագելսմանը դեմ չէ կարիերան շարունակել Անգլիայում ու փոխարինել «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Նշվում է, որ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը մտադիր է մեծ ուշադրությամբ հետևել թիմի ելույթներին առաջիկա ժամանակներում, և անհաջող արդյունքների դեպքում հեռացնել պորտուգալացի մասնագետին զբաղեցրած պաշտոնից՝ մրցաշրջանի ավարտից հետո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Տոտենհեմը» դիտարկում է նաև «Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին հրավիրելու տարբերակը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո