«Նաիրիի» դերբի, Բիչախչյանի դերբի, մարզային դերբի․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրին ընդառաջ - VNews
Բաժիններ

«Նաիրիի» դերբի, Բիչախչյանի դերբի, մարզային դերբի․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրին ընդառաջ

«ՆՈԱ» – «ԱԼԱՇԿԵՐՏ»  

նոյեմբերի, ժ.16:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ

9 խաղ, «Նոան» հաղթել է 3 անգամ, «Ալաշկերտը»՝ 4,  գրանցվել է 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 5-11

1-ին շրջան. 21.08.2020 «Ալաշկերտ» 1-0 «Նոա»
Գոլը՝ Դավիդ Դավիդյան 90+1՛
43-րդ րոպեին Դենիս Դեդեչկոն չիրացրեց 11մ հարվածը (Օգնեն Չանչարևիչը հետ մղեց գնդակը)      

«Նոա»՝ 5-րդ տեղ (10 միավոր), «Ալաշկերտ»՝ 6-րդ տեղ (9 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ «Նոան» ավելի քան մեկամսյա ընդմիջումից հետո կրկին խաղադաշտ դուրս գալով՝ Օլեգ Բեժենարի գլխավորությամբ խոշոր հաշվով 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով «Շիրակի» դարպասը: Առաջնության վերջին 3 խաղերում էլ «Նոան» հաղթել է՝ խփելով 8 գնդակ, սեփական դարպասը բաց թողնելով ընդամենը մեկ գոլ:

2․ «Ալաշկերտի» ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուսի հաստատման դեպքերի պատճառով առաջնությունում նախատեսված 3 հանդիպումներից երկուսը՝ «Արարատի» և «Արարատ-Արմենիայի» հետ մրցախաղերը հետաձգվել էին: Իսկ ահա «Շիրակի» հետ խաղում «Ալաշկերտը» երկու կարևոր միավոր կորցրեց՝ բավարարվելով ոչ-ոքի արդյունքով:

3. Ընթացիկ առաջնության առաջին շրջանի խաղում հաղթելով «Նոային»«Ալաշկերտն» ընդհատել էր մրցակցից կրած 3 անընդմեջ պարտությունների շարքը: Իսկ մինչև նախորդ առաջնության 2-րդ շրջանի հանդիպումը, «Նոային» ոչ մի կերպ չէր հաջողվում հաղթել «Ալաշկերտին»: Անցկացված 5 հանդիպումներում «Նոան» ընդամենը 2 միավոր էր վաստակել, ընդ որում միայն 4-րդ խաղում էր վերջապես գրավել մրցակցի դարպասը:

4․ «Նոայի» կազմում 3 գոլով ռմբարկուների ցանկը գլխավորում է Վլադիմիր Ազարովը: Եթե նրան հաջողվի գրավել «Ալաշկերտի» դարպասը, ապա 12 գնդակով կդառնա ՀՀ առաջնություններում «Նոայի» բոլոր տարիների լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով Մաքսիմ Մայրովիչի ցուցանիշը:

5․ «Ալաշկերտում» արդյունավետությամբ աչքի է ընկնում Դավիդ Դավիդյանը, որն անցկացրած 5 հանդիպումներում 3 գոլի հեղինակ է դարձել: Ընդ որում «Նոայի» և «Վանի» դարպասը խփած նրա գոլերը հաղթական են եղել թիմի համար:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Նոա»՝ Կիրիլ Բոր՝ 2 գոլ:

«Ալաշկերտ»՝ Արտակ Եդիգարյան՝ 3 գոլ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

«Ալաշկերտ» – «Վան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Նոր մարզիչներով առաջին արարատյան դերբին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀՊԼ 14-րդ տուրին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Հովսեփյանը Մխիթարյանին դուրս թողեց ՀՀ առաջնությունների 100 լավագույն ռմբարկուների ցանկից

Դավիդ Կամպանյա․ «Լոռիի» դեմ խաղը սկզբունքային չէր ինձ համար» (տեսանյութ)

Արթուր Սերոբյան․ «Շատ ուրախ եմ առաջին անգամ մեկնարկային կազմում հայտնվելու և թիմի հաղթանակի կապակցությամբ» (տեսանյութ)

Ջեյսոն Մարտինեսի գոլը հաղթական էր «Լոռի» – «Արարատ-Արմենիա» խաղում (տեսանյութ)

«Լոռի» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Զավեն Բադոյանը՝ իր, Ուդոյի և Նենադովիչի մասնակցությամբ հրաշալի գոլային կոմբինացիայի մասին (տեսանյութ)

Արտյոմ Սիմոնյան․ «Մեր այսօրվա խաղից գոհ ենք, բայց պատժվեցինք կենտրոնացվածությունը կորցնելու պատճառով» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Խոտանը շատ էր, հետևաբար ավելի շատ պետք է վազեինք, որպեսզի փակեինք գոտիները» (տեսանյութ)

Դմիտրի Գունկո. «Չէի ասի, թե ֆիզիկական առումով լավագույն վիճակում ենք, ուստի փորձում ենք գտնել ներքին ռեսուրսներ խնդիրները լուծելու համար» (տեսանյութ)

Սիմոնյանի և Նենադովիչի մեկական գոլերը վճռեցին «Արարատ» – «Նոա» խաղի ելքը (տեսանյութ)

«Արարատ» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Սևադա Արզումանյան. «Մենք պարտադիր պետք է հաղթեինք, ինչը հոգեբանական բարդություն էր ստեղծում» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Այս մրցաշրջանում մեր թիմի լավագույն խաղն էր» (տեսանյութ)