Նանի. «Մենք սովի էինք մատնված, տանը վազվզում էին առնետները ու մողեսները» - VNews
Բաժիններ

Նանի. «Մենք սովի էինք մատնված, տանը վազվզում էին առնետները ու մողեսները»

«Օռլանդո Սիթիի» կիսապաշտպան Լուիշ Նանին, որը ժամանակին պաշտպանել է «Մանչեսթեր Յունայթեդի» գույները, պատմել է ծանր մանկության մասին։

«Իմ պատմությունը սկսել է նրանով, որ մենք սովի էինք մատնված։ Երբ երեխա էի, հասկացա, որ Աստված ինձ համար ընտրել է ֆուտբոլիստի ճանապարհը, որպեսզի օգնեմ ընտանիքիս։ Ապրում էի մորս ու ութ եղբայրներիս և քույրերիս հետ մեկ սենյականոց տանը։ Հատակի վրա անցքեր կային, տանը վազվզում էին առնետները ու մողեսները։ Ոչինչ չունեինք ուտելու։ Բայց հետո ավագ եղբյաներիցս մեկը մտածեց, թե ինչպես կարող ենք անվճար ուտելիք հայթայթել։

Կա մի բան, որին երբեք չես կարող ընտելանալ, դա սովն է։ Սովը դժվար է բացատրել։ Որոշները ասում են.«Օ՜, նայեք այդ խեղճ երեխաներին Աֆրիկայում»։Այո, դու կարող ես նրանց տեսնել քաղցած, բայց փորձիր այդ ամենի միջով անցնել։ Փորձիր զգալ, թե ինչ է դա։ Փորձիր զգալ՝ ինչ է կատարվում հետդ, երբ բերանդ չոր է, իսկ փորդ անընդհատ ձայներ է հանում, ցավը ամբողջ մարմնումդ այնքան ուժեղ է, որ հարցնում ես. «Ինչ-որ բա՞ն է ներթափանցում մաշկիս մեջ, թե՞ սա իրավիճակ է, որին պետք է ընտելանալ»։ Շատ հաճախակի էի նման զգացողություն ունենում։

Սովի միակ առավելությունն այն է, որ այն ստիպում է լուծումներ փնտրել։ Մի անգամ եղբորս՝ Պաուլո Ռոբերտոյի մոտ, միտք ծնվեց։ Կարծում եմ, որ մոտ 10 տարեկան էի։ Նա 5 տարով մեծ է ինձանից ու հորս տեղն էր զբաղեցնում։ Նա ինձ ամեն ինչ սովորեցնում էր։ Այդ ժամանակ նա ասաց. «Ինչո՞ւ չգնանք Լիսաբոնի հարուստների թաղամաս ու ուտելիք խնդրենք նրանցից»։ Նա իրավացի էր։ Մարդիկ մեզ հաց տվեցին, ապուր ու բլիթներ։ Ոմանք հրավիրեցին իրենց տուն, ուրիշները փող տվեցին։ Մենք նույնիսկ հասցրինք ընկերանալ։ Կարծում եմ, որ մարդկանց դուր եկավ, որ մենք որոշեցինք չգողանալ նրանցից։ Մենք խնդրեցինք։ Անկեղծ էինք»,-Նանիի խոսքերն է փոխանցում The Players’ Tribune-ը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայտնի է Շվեդիայի 2020 թվականի լավագույն ֆուտբոլիստը

«Բարսելոնան», «Յուվենտուսը», ՊՍԺ-ն, «Յունայթեդը», «Բորուսիան» ու «Լացիոն» 3-ական միավոր վաստակեցին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

Ռունի. «Երազում էի այդ ակումբում խաղալու մասին»

Ուպամեկանոն որոշում է ընդունել ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)

Պոգբա. «Սա կարիերայիս ամենաբարդ ժամանակահատվածն է»

Աղբյուր. Ռոնալդուն չի ցանկանում վերադառնալ «Յունայթեդ»

Ռոնալդուի՝ Անգլիա վերադառնալն իրատեսական է. «Յուվենտուսը» պատրաստ է բանակցել

Բրունու Ֆերնանդեշի դուբլը կամային հաղթանակ պարգևեց «Մանչեսթեր Յունայթեդին» «Էվերթոնի» դեմ արտագնա խաղում (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» առաջին կեսից հետո կամային հաղթանակ է տանում «Էվերթոնի» նկատմամբ (տեսանյութ)

Պոգբան դեռ կարող է տեղափոխվել «Ռեալ». նրա արժեքը զգալիորեն նվազել է

«Քաղաքականություն ֆուտբոլո՞ւմ. չեմ լսել». Ինչպե՞ս Էրդողանի թիմը հասավ Եվրոպա

«Մանչեսթեր Յունայթեդը» փոխարինող է գտել Սուլշերին

ՉԼ. «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց, «Լացիոն» ոչ-ոքի կորզեց (տեսանյութ)

Ռայան Գիգզը ձերբակալվել է ընկերուհու վրա հարձակում կատարելու կասկածանքով