Նանիի՝ 5 ֆուտբոլիստից բաղկացած խորհրդանշական հավաքականը - VNews
Բաժիններ

Նանիի՝ 5 ֆուտբոլիստից բաղկացած խորհրդանշական հավաքականը

«Օռլանդո Սիթիի» կիսապաշտպան Նանին 5 ֆուտբոլիստից բաղկացած խորհրդանշական հավաքական է կազմել։ Հավաքականում ընդգրկվել են այն խաղացողները, որոնց հետ պորտուգալացին ելույթ է ունեցել։

«Դարպասին կկանգնի Դե Խեան։ Ինձ համար նա աշխարհի լավագույն դարպասապահներից է։ Դավիդն իմ լավ ընկերն է, սակայն իր հետ պետք է ակնոց վերցնի, քանի որ առանց դրա ոչինչ չի տեսնում, ու սա է իրականությունը։

Դեկուն իմ կուռքերից է։ Ես շատ բան եմ սովորել նրանից։

Պաշտպաններից ես կընտրեմ Բրունու Ալվեշին։ Պաշտպանի համար նա շատ լավ տեխնիկա ունի։ Եթե պետք է խաղալ, նա անում է դա։ Եթե պետք է կասեցնել, նա կասեցնում է գրոհը։

Կրիշտիանու Ռոնալդու։ Բոլոր հմտությունները, արագ ոտքերը․․․ Այս ամենը նա սերտել է ինձնից երիտասարդ տարիքում։ Ես շատ բան եմ նրան սովորեցրել, ու նա դա լավ գիտի(ծիծաղում է-խմբ․)։

Նաև Փոլ Սքոուլզ։ Նա գերազանց է վարում գնդակն ու տեսնում է ամբողջ դաշտը»,- ՄԼՍ-ի թվիթերյան էջը փոխանցում է պորտուգալացի կիսապաշտպանի խոսքը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: