fbpx
Բաժիններ

Նաոմի Օսական դարձավ Ավստրալիայի բաց առաջնության հաղթող

Ճապոնուհի Նաոմի Օսական դարձավ Ավստրալիայի բաց առաջնության հաղթող։ 21-ամյա թենիսիստուհին հաղթանակի հասավ չեխ Պետրա Կվիտովայի նկատմամբ  7:6 (7:2), 5:7, 6:4 հաշվով։

Հանդիպումը տևեց 2 ժամ 30 րոպե։

Օսական 18 տարի անց դարձավ առաջին թենիսիստուհին, որին հաջողվել է Մեծ Սաղավարտի մրցաշարում առաջին հաղթանակից հետո նվաճել նաև 2-րդ մեյջորը։ 2018 թվականի ԱՄՆ-ի բաց առաջնությունում ճապոնուհին եզրափակիչում առավելության էր հասել Սերենա Ուիլյամսի նկատմամբ։

Օսական այս հաղթանակով դարձավ նաև աշխարհի առաջին ռակետը։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: