fbpx

Նավաս. «3 անգամ հաղթել եմ Չեմպիոնների լիգան, որպեսզի հիմա նստեմ պահեստայինների նստարանի՞ն»

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը դժգոհություն է հայտնել թիմում իր կարգավիճակի մասին: Կոստառիկացին Զինեդին Զիդանի ղեկավարության օրոք «սերուցքայինների» հիմնական դարպասապահն էր համարվում, սակայն հիմա խաղաժամանակ չի ստանում:

«Ես հաղթել եմ Չեմպիոնների լիգայում 3 անգամ անընդմեջ, որպեսզի նստեմ պահեստայինների նստարանի՞ն», – Նավասի խոսքը մեջբերում է Marca պարբերականը:

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Տիբո Կուրտուային «Չելսիից» ձեռք բերելուց հետո, «արքայական ակումբի» նախկին գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին նրան թողեց պահեստայինների նստարանին, իսկ նորանշանակ մարզիչ Սանտիագո Սոլարիի ղեկավարության ժամանակ Նավասը, ինչպես երևում է՝ վերջնականապես դուրս է մնացել թիմի հիմնական կազմից:

Նշենք նաև, որ, աղբյուրի տեղեկություններով, թիմում իրենց կարգավիճակից դժգոհ են նաև Մարկո Ասենսիոն ու Իսկոն, որն արդեն բաց կոնֆլիկտ ունի Սոլարիի հետ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Եվրոպա լիգա․ «Չելսին» ոչ-ոքի խաղաց «Վիդիի» հետ, այլ արդյունքներ (տեսանյութ)

Տեղի է ունեցել Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը, հայտնի են «Ռեալի» և «Բարսայի» մրցակիցները

Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ խմբի հաղթողը 2 անգամ պարտվել է խումբը եզրափակող թիմին

Լևանդովսկին երկրորդ տարին անընդմեջ գերազանցում է Մեսիին ու Ռոնալդուին

Ի՞նչ խորհուրդ է տվել Արսեն Վենգերը Զինեդին Զիդանին

Իսպանիայում ակտիվորեն քննարկվում է Իսկոյի տարօրինակ պահվածքը

Մարսելոն արդարացել է ԲԿՄԱ-ից կրած պարտությունից հետո

Միայն 4 դարպասապահի է հաջողվել «չոր» պահել դարպասը «Ռեալի» դեմ 2 խաղերում՝ ՉԼ-ի 1 մրցաշրջանի ընթացքում

Հայտնի են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները

ԲԿՄԱ-ն պատասխան խաղում նույնպես հաղթեց(ջախջախեց) «Ռեալին» և գլուխը բարձր ավարատեց ելույթները եվրագավաթներում (տեսանյութ)

ԲԿՄԱ-ն արդեն 3-0 է հաղթում «Ռեալին» (տեսանյութ)

ԲԿՄԱ-ն առաջին կեսից հետո 2-0 հաշվով հաղթում է «Ռեալին» (տեսանյութ)

«Ռեալ Մ.» – ԲԿՄԱ, «Վիկտորիա Պ.» – «Ռոմա». մեկնարկային կազմեր

Մադրիդի «Ռեալի» աստղային սանը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

«Ռեալի» հայտացուցակը ԲԿՄԱ-ի հետ խաղի համար. Սոլարին հանգիստ կտա 2 ֆուտբոլիստների

«Ամենահամակրելի ֆուտբոլի՞ստը». Կանտեն նշել է, թե ինչպես է ցանկանում, որ իրեն դիտարկեն մարդիկ