fbpx

Նավաս. «Ես կհեռանամ «Ռեալից», եթե իմանամ, որ հիմնական դարպասապահը չեմ լինելու»

Տիբո Կուրտուայի ժամանումից հետո դարպասապահ Կեյլոր Նավասը կորցրեց իր տեղը «Ռեալի» հիմնական կազմում: Չնայած վերջին շրջանում խոսվում էր, որ կոստառիկացի հնարավոր է փոխի ակումբային գրանցումը, բայց Կեյլորը մտադիր է պայքարել:

«Այն օրը, երբ ես հասկանամ, որ ոչ մի շանս չունեմ «Ռեալի» հիմնական դարպասապահը դառնալու, ես կհեռանամ: Ես աշխատում եմ միայն հիմնական կազմում հայտնվելու համար:

Կուրտուայի՞ վնասվածքը, մարզիչն է որոշողը: Ես պատրաստ եմ խաղալ, առողջ եմ ու հասանելի ընտրության համար»:

Օրեր առաջ լուրեր էին պտտվում, որ դարպասապահը մտադիր է երկարաձգել համագործակցությունը «Արքայական ակումբի» հետ:

«Տեսնում եմ ինձ Մադրիդում դեռ երկար տարիներ: Ես գիտեմ, թե ինչ է լինելու ապագայում, բայց ես պատրաստ եմ պայքարել իմ ապագայի համար այստեղ»,-եզրափակել է Նավասը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Պաշտոնական. Կասիլյան տեղափոխեց Անգլիա

Սոլարի. «Ռեալին» պակասում էր Բենզեման»

Պեպ Գվարդիոլա. «Գրեթե անհնար է մրցել «Ռեալի» ու «Բարսելոնայի» հետ»

Գյուլբուդաղյանցի թիմի 2-րդ օրը. Հանդիպումներ «Ռեալի» ներկայացուցիչների հետ և Ռաուլի խորհուրդները

Վերջին 20 տարիների վատագույն արդյունքը. «Ռեալի» ճգնաժամը շարունակվում է

«Ռեալը» պարտվեց «Լեգանեսին», բայց դուրս չմնաց գավաթի խաղարկությունից (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմը «Լեգանեսի» դեմ խաղում

«Անավարտ զառանցանք». Թոփ-5 ձմեռային տրանսֆերային շշուկներ, որոնք արդեն լուրջ զզվացրել են

Բեյլը հնարավոր է հեռանա «Ռեալից»՝ Բրեքսիթի պատճառով

Հայտնի է «Ռեալի» հայտացուցակը գավաթային խաղի համար

Լարված կրքեր Մադրիդում. Սոլարին անդրադարձել է Իսկոյի շուրջ ստեղծված իրավիճակին

Հիմա հերթը մադրիդցիներինն է. Ազարը սպասում է քայլերի «Ռեալից»

AS․ Քրիստիան Էրիկսենը ցանկանում է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվել

Իսկական «ճակատամարտ»՝ լեհ ռմբարկուի համար․ «Ռեա՞լը» կհասնի իր նպատակին, թե՞ «Միլանը»

«Ռեալի» դարպասապահը մեկնել է Անգլիա՝ բուժզննում անցնելու

Արտետան խոսել է Իսկոյի հետ նրա տրանսֆերի շուրջ