NBA-ի մի շարք բասկետբոլիստներ աջակցել են Հայաստանին (տեսանյութ) - VNews
Բաժիններ

NBA-ի մի շարք բասկետբոլիստներ աջակցել են Հայաստանին (տեսանյութ)

Ջորջ ու Ջեկ Քեշիշյաններին և Սեմի Սահակյանին պատկանող ամերիկյան Platinum Group ընկերությունը տեսանյութ է հրապարակել, որում մշակույթային գործիչներից մինչև գործարար մարդիկ ու մարզիկներ աջակցություն են հայտնում Հայաստանին Թուրքիայի ու Ադրբեջանի սանձազերծած պատերազմում։

NBA-ի մի քանի ակումբի բասկետբոլիստներ տեսաուղերձում ասում են, որ կանգնած են Հայաստանի կողքին։ Մասնավորապես աջակցության խոսքեր են ասում ՝ «Կլիվլենդ Կավալիերսից» Տրիստան Տոմպսոնը ու Ալֆոնսո Մքկինին, «Նյու Յորք Նիքսից» Ռենդլ Ջուլիուսը, «Լոս Անջելես Կլիպերսից» Ռեջի Ջեքսոնը:

Բացի նրանցից, «Լոս Անջելես Լեյքերսի» նախկին բասկետբոլիստ, NBA-ի կրկնակի չեմպիոն Լամար Օդոմը իր սերն է ուղարկել հայերին.

«Ցանկանում եմ իմ սերը ու աջակցությունը հայտնել Հայաստանին ու իմ բոլոր հայ եղբայրներին ու քույրերին։ Աղոթում եմ տարածաշրջանային խաղաղության ու կայունության համար»,-ասել է Կլոե Կարդաշյանի նախկին ամուսինը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: