fbpx

«Մեր բախտը չբերեց». Նեդվեդը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը

«Յուվենտուսի» տնօրեն Պավել Նեդվեդը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքները և մասնավորապես անդրադարձել «Ատլետիկոյի» հետ առաջիկա դիմակայությանը:

«Մեզ ամենաուժեղ մրցակիցն է բաժին հասել՝ 2-րդ հորիզոնականով դուրս եկած թիմերից: Մեր բախտը չբերեց վիճակահանության առումով, բայց մենք ուժեղ թիմ ունենք: Ամեն դեպքում փորձելու ենք հաջորդ փուլ անցնել:

Ռոնալդուն հաջող է հանդես գալիս Չեմպիոնների լիգայում, բայց մենք միայն նրա վրա չէ, որ հույս ենք դնում: «Ատլետիկոյի» հետ բարդ է լինելու, նրանք բալանսավորված թիմ ունեն, կարողանում են խորը պաշտպանություն մտնել և խնդիրներ ստեղծել Դիեգո Կոստայի և Գրիզմանի միջոցով:

Ես կանխատեսում եմ 2 մարտական հանդիպումներ. հնարավոր է ոչ այդքան գոլառատ»,-Նեդվեդի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հիգուայինը շատ կտրուկ է պատասխանել իր տրանսֆերի վերաբերյալ լուրերին

Sky Italia. Գոնսալո Հիգուայինը կարիերան կշարունակի այլ ակումբում

Ռեմսին պայմանագիր է ստորագրել «Յուվենտուսի» հետ

«Սա դեռ սկիզբն է». Ռոնալդուն կանգ առնելու մտադրություն չունի

Կրիշտիանու Ռոնալդուն «Յուվենտուսին» դարձրեց Իտալիայի սուպերգավաթակիր. պորտուգալացու առաջին մրցանակը նոր ակումբում (տեսանյութ)

Մինչ «Չելսին» մտածում է Հիգուայինի մասին, Մորատան արդեն որոշել է, թե ուր կտեղափոխվի

Սիմեոնեն ընտրեց իր թիմի մեկնարկային կազմը «Ժիրոնայի» դեմ խաղի համար

Իտալիայի Սուպերգավաթ. «Յուվենտուս» – «Միլան». Մեկնարկային կազմեր

«Ատլետիկոն» առաջարկում է իր 2 ֆուտբոլիստներին Մորատայի դիմաց

Ալեգրի. «Ռոնալդուն պետք է ինչ-որ մի բան հաղթի «Յուվեի» հետ, որ ասի, թե հաղթողի հոգեբանություն է բերել այս թիմ»

Մորատան նոր ակումբ տեղափոխվելու համար պատրաստ է աշխատավարձի նվազեցման գնալ

Օզիլը կարող է վերադառնալ Մադրիդ

Առաջին օրը Մադրիդում. Գյուլբուդաղյանցի թիմի հանդիպումները Սիմեոնեի և Հիերոյի հետ (լուսանկարներ)

Աղբյուր․ Ռեմսին հունվարի 18-ին պայմանագիր կկնքի իր նոր ակումբի հետ

Գյուլբուդաղյանցի մարզչական շտաբը մեկնել է Մադրիդ՝ հետևելու «Ռեալի» և «Ատլետիկոյի» մարզումային պրոցեսին

«Ոսկե խաղակոշիկ». Եվրոպայի լավագույն ռմբարկուներն այս պահին