Ներդրումային ընկերությունները պատրաստ են օգնել «Բարսային»՝ Հալանդին ձեռք բերելու համար - VNews
Բաժիններ

Ներդրումային ընկերությունները պատրաստ են օգնել «Բարսային»՝ Հալանդին ձեռք բերելու համար

Ներդրումային ընկերությունները պատրաստ են օգնել Բարսային՝ Հալանդին ձեռք բերելու համար - Ներդրումային ընկերությունները պատրաստ են օգնել «Բարսային»՝ Հալանդին ձեռք բերելու համար

Ժոան Լապորտայի՝ «Բարսելոնայի» նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո առաջին քայլերից մեկը Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդի տրանսֆերի վերաբերյալ բանակցելն էր:

Չնայած թիմի ֆինանսական դժվարություններին՝ ակումբի գլխավոր տնօրենը վերջերս կայացած մամուլի ասուլիսին բացահայտել է, որ գալիք ամռանը կատալոնական ակումբը կարող է աստղային ձեռքբերում կատարել: Ընդ որում՝ Հալանդի անունը հնչել է հայտարարության ժամանակ:

Իսպանական Sport-ը հաղորդում է, որ կատալոնական ակումբը մի քանի առաջարկ ունի, որոնցից օգտվելով՝ կարող է իրականացնել նորվեգացու տեղափոխությունն իսպանական գրանդ ակումբ: Մի քանի ներդրումային ընկերություններ պատրաստ են ֆինանսավորել «Բարսելոնային», որպեսզի թիմը պայմանագիր կնքի Հալանդի հետ:

Ըստ աղբյուրի՝ այդ ընկերություններն արդեն կատարել են անհրաժեշտ հաշվարկներն ու վստահ են, որ գործարքը շահավետ է լինելու բոլոր կողմերի համար:

Այս գործարքի ամենամեծ խոչընդոտը, սակայն, Հալանդի աշխատավարձի չափն է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Սիթին» հայտնել է՝ որքան գումարի դիմաց է պատրաստ հրաժարվել Ֆերան Տորեսից

Ֆերան Տորեսը ցանկանում է կարիերան շարունակել «Բարսայում»

«Բարսելոնան» ու Ռոնալդ Կումանն ընդհանուր հայտարարի են եկել

«Պեպը բուժեց չղջիկի կոտրված թևերը». Ֆերան Տորեսը համաշխարհային ֆուտբոլի ապագան է

Հալանդը վերականգնվել է վնասվածքից

«Նյուքասլը» ֆավորիտ է «Բարսելոնայի» կիսապաշտպանի տրանսֆերի համար մղվող պայքարում

Հալանդը ցանկանում է իսպանական գրանդ տեղափոխվել

Պեդրիի խաղադաշտ վերադարձի ժամկետները

Օուեն. «Կարծում եմ՝ նա կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»

«Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի Գավիին

Զիեշն ու Վերները՝ «Բարսելոնայի» նշանառության տակ

Սանչոն «Յունայթեդում» իր առաջին գոլի վերաբերյալ գրառում է արել, Հալանդն արձագանքել է

«Դարձի գալը երբեք ամոթ չէ». Դանի Ալվեսի վերադարձը «Բարսելոնա» գեղեցիկ է, բայց ոչ միանշանակ

Չավի. «Կարծում եմ՝ մենք հիանալի խաղացինք»

«Բարսելոնա» – «Բենֆիկա»՝ գոլազուրկ ոչ-ոքի (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Բենֆիկայի» դեմ խաղի համար