«Ներողություն ենք խնդրում մեր երկրպագուներից. մենք հիասթափեցրեցինք ձեզ». «Լիվերպուլի» սեփականատեր - VNews
Բաժիններ

«Ներողություն ենք խնդրում մեր երկրպագուներից. մենք հիասթափեցրեցինք ձեզ». «Լիվերպուլի» սեփականատեր

thumb 80709 default news size 5 - «Ներողություն ենք խնդրում մեր երկրպագուներից. մենք հիասթափեցրեցինք ձեզ». «Լիվերպուլի» սեփականատեր

«Լիվերպուլի» սեփականատեր Ջոն Հենրին հրապարակավ ներողություն է խնդրել ակումբի երկրպագուներից՝ Սուպերլիգայի նախագծին մասնակցելու համաձայնություն տալու համար: Մերսիսայդյան ակումբը, սակայն, մյուս անգլիական ակումբների հետ դուրս եկավ մրցաշարից:

«Ցանկանում եմ ներողություն խնդրել «Լիվերպուլի» երկրպագուներից՝ վերջին 48 ժամերի ընթացքում ստեղծված քաոսի համար: Վերջին ժամերին մենք լսեցինք ձեզ ու հասկացանք, որ չեք ցանկանում, որ այս մրցաշարը կայանա: Ներողություն եմ խնդրում Յուրգենից ու ֆուտբոլիստներից, որոնք ոչ մի պատասխանատվություն չունեն այս իրավիճակի հետ կապված: Մենք ձեզ հիասթափեցրել ենք ու ցավ պատճառել:

«Լիվերպուլն» ամեն ինչ կանի, որ վերադարձնի բոլորիդ վստահությունը: Հուսով եմ՝ կհասկանաք, որ սխալ ենք թույլ տվել՝ փորձելով ակումբի համար լավագույն որոշում կայացնել: Այս իրավիճակը ևս մեկ անգամ ապացուցեց, թե որքան մեծ է երկրպագուների դերը ֆուտբոլում: Մեզ համար սա դժվար տարի էր: Կարևոր է, որ «Լիվերպուլի» ընտանիքը միասնականորեն դիմադրի ծառացած մարտահրավերներին», – հայտարարել է Հենրին «Լիվերպուլի» թվիթերյան էջում՝ տեսանյութի միջոցով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Յուվենտուսը» հեռացվելու է Ա սերիայից, եթե չկայացնի այդ որոշումը

«Լիվերպուլը» հաղթում է ու պահում ՉԼ ուղեգրի հուսյերը (տեսանյութ)

«Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» համատեղ հայտարարություն են տարածել Սուպերլիգայի մասին

«Բարսելոնան» «անընդունելի» է համարում ՈՒԵՖԱ-ի դիրքորոշումը

Հրաժարվել 15-ական մլն եվրոյից և ոչ միայն․ Սուպերլիգան լքած 12 ակումբից 9-ը համաձայնության է եկել ՈՒԵՖԱ-ի հետ

«Չելսին» Տուխելի ցանկությամբ ևս մեկ թոփ-հարձակվողի է ներառել իր տրանսֆերային ցանկում

Չեմպիոնների լիգա՝ առանց Ռոնալդուի, Հալանդի ու Մխիթարյանի՞. 5 գրանդ, որ կարող է չխաղալ ՉԼ-ում

Կլոպի գործակալը հստակություն է մտցրել գերմանացու ապագայի հարցում

Նույն երկրի թիմերի եզրափակիչները ՉԼ-ում․ Դիտարժանության պակա՞ս, թե՞ անսահման դրամա․ ի՞նչ է եղել նախկինում

«Ռոմայի» ավագը հնարավոր է տեղափոխվի անգլիական գրանդ

Հայտնի է՝ ինչ պատիժ է նախատեսում ՈւԵՖԱ-ն Սուպերլիգայից դուրս չեկած ակումբներին

Կլոպի գործակալը կարևոր հայտարարություն է արել նրա ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» հետաձգված խաղի ժամանակացույցը

Պլանավորված հանդիպում, «անօգուտ շքեղություն»․ 5 հիշարժան կիսաեզրափակիչ Չեմպիոնների լիգայում

Il Sole 24 ore. Ա Սերիայի համար Սուպերլիգայի ստեղծումը նորություն չէր

«Մահ իմացյալ ֆանատություն». 5 դեպք, երբ երկրպագուները ներխուժել են դաշտ