Աղվան Վարդանյանը լքեց ՀՅԴ-ն - VNews

Աղվան Վարդանյանը լքեց ՀՅԴ-ն

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՅԴ գերագույն մարմինը «քննելով ընկեր Աղվան Վարդանյանի կարգապահական հարցը, որոշել է նրան հեռացնել ՀՅԴ շարքերից»:

Վարդանյանը, ով կուսակցության  խորհրդարանական խմբակցության քարտուղար էր, նախօրեին հրաժարականի դիմում ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին:

Ավելի վաղ, մայիսի 1-ին Ազգային ժողովում վարչապետի ընտրության ժամանակ Աղվան Վարդանյանը չմասնակցեց քվեարկությանը, թեև Դաշնակցություն խմբակցությունը որոշել էր ընտրել առաջադրված միակ թեկնածուին՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին: