Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եթովպիայի նախագահին - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եթովպիայի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահ տիկին Սահլե-Վորկ Զեուդեին՝ Ադիս Աբեբայում օդանավի կործանման կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Մեծ ցավով տեղեկացա մարտի 10-ին Ադիս Աբեբայից Նայրոբի մեկնող օդանավի կործանման մասին։

Այս ծանր պահին Ձեզ եմ հղում իմ խորին ցավակցությունն ու զորակցությունը, իսկ զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթում ուժ և համբերություն»։