Աֆրինում մեր անելիքը դեռ ավարտված չէ. Էրդողան - VNews

Աֆրինում մեր անելիքը դեռ ավարտված չէ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր հայտարարեց, որ իր երկրի զինված ուժերի գործողությունները Սիրիայի հյուսիս-արևմուտքում դեռ չեն հասել իրենց տրամաբանական ավարտին և որ թուրքական զինված ուժերը դեռևս չեն պատրաստվում հեռանալ Սիրիայի հյուսիսից:

«Աֆրինը մաքրելու գործողությունը 100%-ով ավարտված չէ։ Միևնույն ժամանակ Իդլիբի ու Թել Ռըֆթի հետ կապված գործընթացներ են շարունակվում: Մեր արտգործնախարարը շուտով կմեկնի ԱՄՆ, այդ հանդիման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ խոսելու են նաև Մանբիճի մասին։ Մենք հույս ունենք քայլեր ձեռնարկել Մանբիճը քրդական ջոկատներից մաքրելու ուղղությամբ»,-ասել է Էրդողանը։