fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Բանգլադեշի 6 քաղաքացիները հայտարարել են, որ մոլորվելով պատահաբար են հայտնվել Հայաստանում․ ԱԱԾ

  • 61

Մայիսի 8-ին հայ-ադրբեջանական սահմանը հատելու ժամանակ ձերբակալված Բանգլադեշի 6 քաղաքացիները հայտարարել են, որ աշխատանք գտնելու նպատակով մտադիր են եղել Իրանի տարածքով անցնել Թուրքիա, սակայն մոլորվելովպատահաբար հայտնվել են Հայաստանում: Այս մասին տեղեկացրել է Ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը:

«Բանգլադեշի 6 քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի («մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելը») հատկանիշներով, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ անձանց ինքնությունը պարզելու, ցուցմունքների արժանահավատությունը, սահմանահատման իրական դրդապատճառները, ինչպես նաև ծայրահեղական և ահաբեկչական խմբավորումներին նրանց առնչությունը ստուգելու ուղղությամբ», – ասված է ԱԱԾ հաղորդագրությունում: