fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

«Բեռլինը պաշտպանում է ՌԴ-ի հետ երկխոսությունը, չնայած առկա տարաձայնություններին». Մերկել

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ կողմ է Ռուսաստանի հետ երկխոսությունը  պահպանելու օգտին եւ այն կարեւոր է համարում, այդ թվում՝ այն տարաձայնությունների լույսով, որոնք այժմ գոյություն ունեն Արեւմուտքի եւ ՌԴ-ի հարաբերություններում։

«Ես հանդես եմ գալիս Ռուսաստանի հետ երկխոսության օգտին, այդ թվում հաշվի առնելով այն տարաձայնությունները, որոնք մենք ունենք: Երկխոսությունը միշտ էլ կարեւոր է, ահա թե ինչու ես անցկացրեցի այդ բանակցությունները (Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ)»,-հունիսի 6-ին ասել է գերմանական կառավարության ղեկավարը՝ պատասխանելով Բունդեսթագի (ԳԴՀ-ի խորհրդարանի) պատգամավորների հարցերին:

Մերկելը սակայն ընգշեց, որ արտաքին քաղաքականության մեջ Բեռլինը իր քայլերը համաձայնեցնում է իր Եվրոպական գործընկերների հետ, առաջին հերթին ՝ Ֆրանսիայի հետ: