fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

ԵԱՀԿ Խորհրդարայնական Վեհաժովովի նախագահը ողջունել է Հայաստանում քաղաքական ուժերի միջև ակտիվ երկխոսությունը

  • 90

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը ակտիվ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և ողջունում է քաղաքական ուժերի միջև ակտիվ երկխոսությունը: Ինչպես տեղեկացրին ԵԱՀԿ գրասենյակից, այս մասին մայիսի 4-ին ասել է Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին:

«Հուսով եմ, որ ներկայիս փակուղին կհաղթահարվի արագ քաղաքական համաձայնության միջոցով, որպեսզի կառավարությունը կարողանա կենտրոնանալ Հայաստանի առջև ծառացած շատ մարտահրավերների վրա: Հորդորում եմ քաղաքական առաջնորդներին շարունակել ներգրավվածությունը խորհրդարանական երկխոսությանը, ինչպես նաև աշխատել քաղաքացիական հասարակության ու միջազգային հանրության հետ՝ փնտրելու գոհացուցիչ արդյունք, որը պետք է դիտարկվի երկրի քաղաքական մշակույթի զարգացման ավելի լայն գործընթացի շրջանակում»,- ասել է Ծերեթելին:

ԵԱՀԿ ԽՎ նախագահը մայիսի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ՝ քննարկելով իրադրությունն ու առաջարկելով Խորհրդարանական վեհաժողովի աջակցությունը երկխոսության գործընթացում: Նա խոսել է նաև ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ:

Ծերեթելին կարևորել է խաղաղ հավաքների իրականացումը՝ որպես կարծիքն արտահայտելու կարևոր տարբերակ՝ ընդգծելով, սակայն, որ քաղաքական երկխոսությունը պետք է տեղի ունենա խորհրդարանական համակարգի սահմաններում: