Զինծառայողի մահվան գործով ձերբակալված կա. ՔԿ - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Զինծառայողի մահվան գործով ձերբակալված կա. ՔԿ

Այսօր՝մարտի12-ի առավոտյան, ժամը 06.50-ի սահմանում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտակի Կարապետյանի մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։ Այդ մասին լրագրողներյն հայտնել է քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

«Կատարվում է նախաքննություն»,-ասել է նա։

Նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Կ.Կարապետյանի համածառայակիցը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Այսօր Արցախի ՊՆ-ից այսօր հայտնեցին, որ մարտի 12-ի ժամը 06.50-ի սահմանում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը: