fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Թուրքիայի ոստիկանությունը մայիսմեկյան տոնի կապակցությամբ շրջափակել է Ստամբուլի կենտրոնական հրապարակը

  • 74

Մայիսմեկյան տոնի կապակցությամբ թուրքական ոստիկանությունը շրջափակել է Ստամբուլի Թաքսիմի կենտրոնական հրապարակ տանող հիմնական ճանապարհները՝ թե՛ հետիոտների, թե՛ մեքենաների համար:

Մայիսմեկյան տոնը Թուրքիայում բռնություններով է ուղեկցվում 1977 թվականից ի վեր: Ավելի քան քառասուն տարի առաջ այս օրը Թաքասիմում արհմիությունների կազմակերպած բազմահազարանոց ցույցը գնդակոծվեց անհայտ անձանց կողմից` ինչն ավելի քան 30 մարդու մահվան պատճառ դարձավ:

Մինչև 2010 թվականն այդ հրապարակը մայիսի 1-ին փակվում էր: Ցույցերի ու հավաքների անցկացումն այնտեղ արգելված էր։

Այս տարի ոստիկանությունը բերման է ենթարկել 15 ակտիվիստի, որոնք փորձել են մուտք գործել Թաքսիմի հրապարակ:

Աղբյուր՝Azatutyun.am