fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկել է նախարարների երդման արարողությունը

  • 117

ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկել է նախարարների երդման արարողությունը: Կառավարության կառուցվածքի մասին օրենքում գրված է, որ լիազորություններն ստանձնած Կառավարության անդամները երդվում են Հանրապետության նախագահի ներկայությամբ՝ նախագահի նստավայրում:

«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման, երդվում եմ՝ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»:

Կառավարության անդամները երդվում են ՀՀ նախագահի ներկայությամբ՝ նախագահի նստավայրում: Կառավարության անդամները՝ վարչապետի ներկայությամբ, վարչապետի նստավայրում: