fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Հանրապետականը դեմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը

  • 89

Ազգային ժողովի մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցությունը դեմ է քվեարկելու վարչապետի պաշտոնում առաջարդված «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:

«Մեր որոշումը միասնական է, կլսեք խմբակցության ելույթի ժամանակ», – լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հրաժարվելով այլ մանրամասներ փոխանցել:

Ազգային ժողովում ընթանում է հատուկ նիստը. պատգամավորները քննարկում են ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է. նրա թեկնածությունն առաջադրել է «Ելք» խմբակցությունը: Երեք խմբակցություններ՝ «Ծառուկյան», ՀՅԴ, «Ելք» հայտարարել են նրա թեկնածությունը սատարելու մասին. այդ խմբակցությունները միասին ունեն 47 ձայն. ընտրվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 53 ձայն: ՀՀԿ-ն քվեարկելու հարցում իր դիրքորոշումը կհայտնի Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո:

Աղբյուր՝Azatutyun.am