Պուչդեմոնը Կատալոնիայի նախագա՞հ - VNews

Պուչդեմոնը Կատալոնիայի նախագա՞հ

Այսօր ՝ մայիսի 4-ին Իսպանիայի Կատալոնիա նահանգի նախկին գլուխ Կառլես Պուչդեմոնը կարծես թե ստացավ հնարավորություն կրկին գլխավորել ազատատենչ տարածաշրջանը: Կատալոնիայի խորհրդարանը քվեարկել է հաջակցություն տեղական օրենսդրության փոփոխման, ինչը Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին կարող է թույլ տալ մասնակցել ինքնավարության ղեկավարի ընտրություններին: Սրա մասին հայտնել է Assosiated Pres -ը:

Պանգամավորները իրենց աջակցությունն են հայտնել այն բանի, որ Կատալոնիայի ղեկավարին թույլատրվի իր պարտականությունները կատարել առանց երդմնակալության եւ գտնվելով արտասահմանում: Սակայն չնայած այս որոշմանը, ամենայն հավանականությամբ Մադրիդի դատարանը կարգելափակի այդ նախաձեռնությունը ելնելով քաղաքական և հեղինակային նկատառումներից:

Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերի վերջին Կատալոնիայում հանրաքվե է անցկացվել Մադրիդից տարածաշրջանի անկախության շուրջ, որն Իսպանիայի իշխանությունները անօրինական են ճանաչել: Ինքնավարության ղեկավար Պուչդեմոնին եւ նրա մի խումբ կողմնակիցների մեղադրանքներ են առաջադրվել անջատողականության, խռովության հրահրման եւ ֆինանսական մեքենայությունների համար: Ներկայում Պուչդեմոնը գտնվում է Գերմանիայում: Ավելի վաղ ապրիլին Շլեզվիգ-Հոլշտեյնի երկրամասի դատարանը Պուչդեմոնին գրավով ազատ է արձակել նրա արտահանձնման շուրջ դատաքննության ընթացքում:

Դատարանը վճռել է, որ խռովության վերաբերյալ իսպանական կողմի առաջադրած մեղադրանքները չեն կարող արտահանձնման հիմք լինել: