fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

ՌԴ Դաշնային Խորհուրդը հավանության է արժանացրել հակապատժամիջոցների մասին օրենքը

  • 137

Խորհրդարանի վերին պալատը քվեարկել է տվյալ նախաձեռնության օգտին։

Դաշնության խորհուրդը միաձայն հաստատել է «Ամերիկայի Միացյալ Նահանգների և այլ օտարերկրյա պետությունների ոչ բարեկամական գործողությունների վրա ազդեցության (հակազդեցության) միջոցառումների մասին» օրենքը:

Համաձայն այս փաստաթղթի, ՌԴ կառավարությունը Ռուսաստանի նախագահի որոշմամբ կարող է ներկայացնել  տարբեր հակազդեցություններ մեխանիզմներ, սակայն այդ ցուցակում չպետք է տեղ գտնեն այն ապրանքները, որոնք կենսական նշանակություն ունեն և չունեն իրենց փոխարինոը ՌԴ-ում և այլ երկրներում;

ՌԴ նախագահը կարող է կայացնել համապատասխան որոշումներ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի առաջարկությունների հիման վրա: Միևնույն ժամանակ, պատճառ հանդիսացած հանգամանքների վերացման դեպքում հակապատժամիջոցները կարող են կառավարության կողմից չեղյալ հայտարարվել։