fbpx

Լրացուցիչ

    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Վոլքեր. Ուկրաինացիները չեն կարողանալու վերադարձնեն արդեն Ռուսաստանի կողմից գրավված տարածքները

Ուկրաինան ի վիճակի չի լինելու հետ բերել Դոնեցկի և Լուգանցկի շրջանները, որոնք օկուպացված են Ռուսաստանի կողմից: Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Ուկրաինայի գծով հատուկ հանձնակատար Քուրտ Վոլկերը:

«Իհարկե, ուկրաինացիները չեն կարողանալու վերադարձնեն այն տարածքները, որոնք ՌԴ-ն օկուպացրել է: Ռուսաստանը շատ հզոր է: Բայց ՌԴ-ն փորձելու է շարունակել իր հետագա հարձակումները , քանի որ այս խնդրի գինը բարձրացրել է ՌԴ-ի համար: Սակայն նստած Մոսկվայում, նրանք պետք է իրենց հարց տան, թե ի՞նչ է տալու իրենց նոր հարձակողական քաղաքականությունը: Քանզի ռուս զինվորները այդ դեպքում մահանալու են Ուկրաինայում և նրանք կրելու են ահռելի կորուստներ: Հանուն ի՞նչի», – նշել է Վոլքերը:

Վոլքերի կարծիքով, Ուկրաինային տրամադրվող մահացու զենքը կխթանի, որպեսզի Դոնբասում հաստատվի խաղաղություն: