fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարը հայտարարել է իր հրաժարականի մասին

  • 139

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը հայտարարել է հրաժարականի մասին:

Facebook-ի իր էջում նա գրել է, որ «այս իրավիճակում» չի կարող անտարբեր մնալ։ «Ես վայր եմ դնում փոխնախարարի իմ լիազորությունները։ Անցյալ ութ ամիսներին փորձել եմ ավելի լավը դարձնել մեր երկիրը, բայց հիմա չեմ կարող… Ակնհայտ է, որ դեռ մի քանի ամիս չենք կարող կառուցել՝ դեռ քանդելու փուլն է՝ ստի ու կեղծիքի ամրոցները քանդելու։ Մեր երկիրը հիմքից մաքրելու կարիք կա», – նշել է նա:

 

Աղբյուր՝Facebook