fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Ֆրանսիայի քաղաքացիները դժգոհ են նախագահ Մակրոնի գործունեությունից

  • 72

Ipsos/Sopra Steria ծառայության կողմից իրականացված հասարակական կարծիքի հարցման արդյունքում պարզվել է, որ Ֆրանսիացիների մեծ մասը՝ 64%, դժգոհ է Էմանուել Մակրոնի գործունեությունից։

Հարցված 64%-ից 28%-ը նշել են, որ իրենք «հիասթափված են», 36%-ը՝ որ իրենք «ավելի շատ հիասթափված են, քան՝ գոհ»։ Մակրոնի գործունեությամբ բավարարված ու գոհ է ֆրանսիացիների 36%-ը, որոնցից 32%–ը «ավելի շատ բավարարված է» քան հիասթափված և 4%-ը «շատ գոհ է»։

Ֆրանսիացիների 27%-ը համոզված է, որ իրավիճակը գնալով բարելավվում է, ընդ որում, 17%ը գտնում է, որ դա տեղի է ունենում հենց Մակրոնի շնորհիվ։