fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ բացահայտումների մասին․ «Եթե նույնիսկ բացահայտվի, որ իմ ընտանիքի մեջ կան այդպիսի մարդիկ, որևէ բան չի փոխվի»

  • 294

Ես շնորհավորում եմ և հաջողություն եմ մաղթում վարչապետին, կառավարությանը և մեր ողջ ժողովրդին:

Այս մասին Կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտ տալիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Այնուհետև վարչապետը պատասխանեց լրագրողների հարցերին և նշեց, որ այս արարողության հանդիսավոր բնույթը կարևոր նշանակություն ունի, ժողովրդի առաջ երդվելու արարողությունը՝ նույնպես :

«Ես արդեն 13 օր վարչապետի կարգավիճակում եմ և ինձ համար շատ կարևոր էր երդման տեքստն ընթերցելիս վերլուծել այս տասներեք օրերի ընթացքը, և ուրախ եմ, որ ճշգրիտ վարվել եմ այնպես, ինչպես նախատեսված է այդ երդման տեքստում»,- ասաց նա:

Ազգային անվտանգության ծառայության վերաբերյալ նա ասաց, որ և՛ ծառայությունը, և՛ մյուս մարմինները լիարժեք պետք է կատարեն իրենց գործառույթները, և սրանով ամեն ինչ ասվել է:

«Ազգային անվտանգության ծառայության տնօրենն արել է հայտարարություններ, երբ կլինեն կոնկրետ գործողություններ, հանրությունը կիրազեկվի: Հույս ունեմ, որ դուք չեք ակնկալում, որ ես պետք  է ինչ-որ օպերատիվ տեղեկություններ բացահայտեմ»,- ասաց նա և նշեց, որ շատ մանրամասների մեջ չի մտնում, քանի որ կարծում է, որ ԱԱԾ պետը պետք է իր գործառույթներն անի:

Հարցին՝ եթե բացահայտումները վերաբերեն իր գործընկերներին, ապա դա անաչառության վրա կազդի, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Եթե նույնիսկ բացահայտվի, որ իմ ընտանիքի մեջ կան այդպիսի մարդիկ, որևէ բան չի փոխվի»: