fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

2018-ին Օսվենցիմ ռեկորդային թվով մարդ է այցելել

Հոլոքոսթի թանգարան, որը ստեղծվել է նացիստական Աուշվից-Բիրկենաու (Օսվենցիմ) համակենտրոնացման ճամբարի տեղում, 2018-ին 2.15 մլն մարդ է այցելել, փոխանցում է The Local-ը:

Պարբերականի տվյալներով՝ անցած տարի թանգարան այցելել է Լեհաստանի 405 հազար քաղաքացի, 281 հազար բրիտանացի, 136 հազար ԱՄՆ-ից զբոսաշրջիկ, 116 հազար իտալացի, շուրջ 95 հազար իսպանացի, 76 հազար Գերմանիայի քաղաքացի, 65 հազար ֆրանսիացի և ավելի քան 69 հազար իսրայելցի:

Աուշվից-Բիրկենաուն կառուցվել է 1940-ին, Լեհաստանում: Դրանում 1.4 մլն մարդ է սպանվել: