5 դատավոր՝ ԲԴԽ թափուր տեղի համար - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

5 դատավոր՝ ԲԴԽ թափուր տեղի համար

ԲԴԽ խորհրդանիշ - 5 դատավոր՝ ԲԴԽ թափուր տեղի համար

Բարձրագույն դատական խորհրդում առկա դատավոր անդամի թափուր տեղի համար կմրցի 5 դատավոր: Այդ մասին ասված է ԲԴԽ տարածած հայտարարությունում:

«2019 թվականի օգոստոսի 16-ին կայանալիք Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի կարգավորումների ուժով` Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից սույն թվականի օգոստոսի 1-ին ծանուցագրեր են ուղարկվել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվելու իրավունք ունեցող Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 9 դատավորի:

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատից ստացվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուների 4 դիմում՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին: Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության քվեաթերթիկում ներառվելու է ներքոնշյալ՝ 5 դատավորի անուն` Սուրեն Անտոնյան, Մամիկոն Դրմեյան, Գոռ Հակոբյան, Ստեփան Միքայելյան, Տիգրան Պետրոսյան»,- նշված է հայտարարությունում: