62 նոր դեպք․ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1401-ի, մահացել է 24 մարդ - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

62 նոր դեպք․ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1401-ի, մահացել է 24 մարդ

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 62 նոր դեպք: Այդ մասին նշված է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Հայաստանում ապրիլի 21-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1401 է, արձանագրվել է մահվան 24 (ավելացել է ևս 2 դեպք) դեպք:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 13 հազար 929 թեստ։

Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 29-ով, և բուժվածների թիվը դարձել է 609։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 768 պացիենտ:

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ մահացողները եղել են 88 և 65 տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: