9 մլն դոլարի ներդրում՝ սփյուռքից - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

9 մլն դոլարի ներդրում՝ սփյուռքից

1014602 - 9 մլն դոլարի ներդրում՝ սփյուռքից

Վայոց Ձորի Սարավան համայնքնում մայիսի 6-ին սկսվել են «AREG ENERGIA» արևային կայանի շինարարական աշխատանքները: Այդ մասին հայտնեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

«Հիմնարկեքի արարողությանը ներկա էին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Հայաստանում Կիպրոսի պատվավոր հյուպատոս Արմեն Խաչատրյանը, սփյուռքահայ գործարար, համաներդրող Աշոտ Մկրտչյանը և այլք: Ներդրման գաղափարը ծագել է տասն ամիս առաջ, երբ  Կիպրոսում տեղի հայ հայտնի գործարարներ Դավիթ և Ալեքսանդր Պետրոսյաններն ու Աշոտ Մկրտչյանը հանդիպել են Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին և ոգեշնչվել հայաստանյան փոփոխություններով: Այնուհետ եկել են հայրենիք, ուսումնասիրել օրենսդրական ու ներդրումային դաշտը, սկսել ներդրման գաղափարը կյանքի կոչել:

96232439 668090890696349 1318545966210482176 n - 9 մլն դոլարի ներդրում՝ սփյուռքից

Սարավան համայնքում՝  ծովի մակարդակից 1720 մետր բարձրության վրա,  36 հետկար ընդգրկող հողակտորում 9 մլն դոլարի չափով ներդրման արդյունքն ավարտուն տեսքի կգա ամենուշը մեկ տարի անց: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարևորեց Հայաստանի որդեգրած ներդրումային քաղաքականությունն ու այն հանգամանքը, որ ներդրողները կարող են այստեղ շահույթ ստանալ: Սփյուռքահայ գործարարների ու նրանց խնդիրների կողքին յուրաքանչյուր պահի կանգնած է նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

Համաներդրող, գործարար Աշոտ Մկրտչյանը նշեց, որ իրենց հայացքներն ուղղել են դեպի հայրենիք, և բարեհաջող ընթացքի դեպքում ներդրումներ կկատարվեն նաև այլ ոլորտներում: Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ, պատգամավոր Վարդգես Մահդեսյանը տեսակապի միջոցով իր վստահությունը հայտնեց, որ արևային էներգետիկայի ոլորտում Կիպրոսի Հանրապետության փորձը մեծապես կնպաստի ներդրման հաջողությանը: Ըստ կիպրահայ պատգամավորի՝ այս նախաձեռնությունը խթանելու է ինչպես Հայաստան-Կիպրոս հարաբերությունների զարգացմանը, այնպես էլ հայրենիք-սփյուռք կապի ամրապնդմանն ու Հայաստանի տնտեսական առաջընթացին:

96357945 558946931429726 2821740578000076800 n - 9 մլն դոլարի ներդրում՝ սփյուռքից

Կիպրահայ գործարար, համաներդրող Դավիթ Պետրոսյանը կարևորեց Գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունն ու ներդրման որոշման կայացման գործում Զարեհ Սինանյանի դերակատարությունը: Ըստ գործարարի՝ այս նախաձեռնությունը հատկապես արժեքավոր է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից:

**

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայաստան-սփյուռք հարաբերություններում ռազմավարությունների մշակման և իրականացման հիմնական պատասխանատու մարմինն է: Մեր գործունեության մասին ավելի տեղեկացված լինելու համար հետևեք մեզ սոցիալական մեդիայում՝ @DiasporaHighCommissionerOfficeArmenia կամ պարզապես կապ հաստատեք մեզ հետ [email protected] էլ. Հասցեով»,- ասված է հաղորդագրության մեջ: