987 ավագանու թեկնածուներից 360 կանայք են - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

987 ավագանու թեկնածուներից 360 կանայք են

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 8 կուսակցություն և 4 դաշինք, որոնցում ընդգրկված թեկնածուների թիվը ընդհանուր կազմում է 987: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը՝ ներկայացնելով թեկնածուների վերաբերյալ վիճակագրական տվյալները: Նրա խոսքով՝ 10-ը քվեարկության օրվանից 10 օր առաջ ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել:

«Երևանի արտահերթ ընտրություններում 987 ավագանու թեկնածուներից 360 կանայք են»,- ասաց Մարկոսյանը:

Նրա խոսքով՝ թեկնածուները քվեարկության օրը տեղամասում գտնվելու իրավունք չունեն: Նրանք տեղամասում կարող են լինել  բացառապես այն դեպքում, երբ ընտրող են:

Ժամը  20:00-ից  յուրաքանչյուր կուսակցության կամ դաշինքի միայն մեկ թեկնածու կարող է գտնվել ընտրատեղամասում: Թեկնածուն իրավունք ունի դիմում-բողոք ներկայացել վերադաս հանձնաժողով»,- եզրափակեց Մարկոսյանը: