ԱԱԾ տնօրենը մինչև ականջները բիզնեսների մեջ է․ Քոչարյան - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

ԱԱԾ տնօրենը մինչև ականջները բիզնեսների մեջ է․ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը yerevan.today  կայքին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձավ նաև աիր ընտանքի հասցեին հնչած մեղադրանքին․

Պարոն նախագահ  երեկ նոր քրեական գործի մասին է խոսվել , այս անգամ Ձեր ընտանիքը մեղադրվում է փողերի լվացման մեջ , 6 մլն դոլար կաշառքի և Կոնգրես հյուրանոցը ձեռք բերելու։ Ի՞նչ մեղադրանքներ են սրանք․

-Առաջին հերթին սա փորձ է շեղել հանրության ուշադրությունը այն ինչ որ եղավ։ Փորձեցին շեղել և մի բան նկատելի է որ մեր այսօրվա իշխանությունները ցանկացած հարցի մասին խոսելիս երբ այլևս խոսելու բան չունեն խոսում են կոռուպցիայից, կապ չունի թե ինչ է կատարվում, հենց պետք է ժողովրդին մոլորեցնել խոսում են կոռուպցիայից։

Կրկնում եմ, որ սա հերթական անհեթեթությունն է ։ Ես բիզնեսով երբեք չեմ զբաղվել․ իմ ընտանքի անդմաները 15-16 տարի զբաղվում են բիզնեսով, երբեք պետական պաշտոններ չեն զբաղեցրել, զբաղվում են բիզնեսով և որոշակի հաջողությունների հասել են։ Ինչ ունի իմ ընտանիքը կամ ստեղծված է զրոյից, կամ գնված է օրինական ճանապարհով , բոլորը գրանցված են պետռեգիստրում և այստեղ որև է գաղտնիք չկա։ Խոսքը չի գննում հարյուրավոր միլիարդների մասին։ Կոնգրես հյուրանցը ձեռք է բերվել մոտ 16-17 տարի առաջ , այն ժամանակ ես պաշտոն չունեի , ինչ կաշառքի մասին կարող է լինել խոսքը։ Փրփուրներից կախված հիստերիկ վիճակում փորձում էին ինչ որ բաներ ասել ժողովրդի ուշադրությունը շեղելու համար։

Ես պատրաստ եմ սպասել թե երբ են նրանք ապացուցելու իրենց ասածը, և եթե հանկարծ չապացուցեն ոչ նորմատիվային լեքսիակայով եմ սկսլեու խոսել այդ մարդկանց հետ։ Գիտե՞ք այդ հայտարարություն անողը մինչև ականջները խրված է բիզնեսների մեջ։ ԱԱԾ-ի տնօրենը տարբեր բիզնեսների մեջ է, իր նախկին պաշտոնում շատ ջերմ հարաբերություններ է մնացել օլիգարխների հետ, դա հայտնի փաստեր են։