Ադրբեջանի քաղաքացին ծանր մուրճով ներխուժել է Պետերբուրգի ՍԲ. Պողոս-Պետրոս առաքյալների տաճար - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Ադրբեջանի քաղաքացին ծանր մուրճով ներխուժել է Պետերբուրգի ՍԲ. Պողոս-Պետրոս առաքյալների տաճար

Պետերբուրգի  Պետրոդվորցովի շրջանում Ասրբեջանի քաղաքացու են ձերբակալել: Տղամարդը ծանր մուրճով ներխուժել է Պետերգոֆի Սուրբ Պողոս եւ Պետրոս Առաքյալների  տաճար:

Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ մայիսի 7-ին, ժամը 15:20-ին:

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Hyundai Accent մեքենայով տղամարդը մտել է տաճարի տարածք, ինչից հետո մեքենայից վերցնելով ծանր մուրճն ու այլ գործիքներ, մտել տաճար: Թե կոնկրետ ինչ է մտադրվել անել տղամարդը տաճարի ներսում, անհայտ է:

Պատահարի մասին հայտնել են 112 ծառայությանը, տղամարդուն տեղում ձերբակալել են տարածքը հսկող մասնավոր ընկերության ներկայացուցիչները: