fbpx

Ադրբեջանում 120-ից ավելի դատավորներ են հեռացրել

Ադրբեջանում դատական համակարգից հեռացվել է ավելի քան 120 դատավոր:

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Դատավորների հեռացման պատճառներ են հանդիսացել նրանց կողմից թույլ տրված կոպիտ իրավախախտումները:

Հեռացման որոշումը կայացվել է դեկտեմբերի 25-ին արդարադատության նախարարությունում տեղի ունեցած նիստի ժամանակ: