fbpx
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Ադրբեջանը սպառազինության պայմանագրեր է կնքում. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել հերթական ռազմատենչ հայտարարություններով՝ նշելով, որ երկրի հզոր ռազմական ներուժը ղարաբաղյան հակամարտության«կարգավորման հիմնական ասպեկտն է»:

«Առկա տեխնիկան և սպառազինությունը թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ և մեծ ավերիչ ուժով ոչնչացնել ցանկացած ռազմական թիրախ»,-ասել է Ալիևը, հայտնում է Interfax.az-ը:

Նա հավելել է, որ Ադրբեջանը կշարունակի հզորացնել իր բանակը:

«Մենք բազմաթիվ պայմանագրեր ենք կնքել, որի արդյունքում կներկրվի ամենաարդիական սպառազինություն և տեխնիկա»,– ասել է նա:

Ադրբեջանի ռազմարդյունաբերության փոխնախարար Յահյա Մուսաևի իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանում ռազմական արդյունաբերության ծավալները վերջին 11 տարում ավելացել են մոտ 33 անգամ։