fbpx

ԱԷԿ–ում ջրի խնդիրներ չեն լինի. Գերա Սևիկյան

Հայաստանի ատոմակայանի ջրամատակարարման հարցը կլուծվի ստորգետնյա ջրերի հաշվին։ Այսօր լրագրողներին այս մասին ասաց ատոմակայանի տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանը «Հայաստանում ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները» կլոր սեղանի շրջանակում։

ԱԷԿ–ում ջրամատակարարման կարիք կա` գեներատորների տուրբինները սառեցնելու համար։ Սևջուր գետի (Արաքսի վտակը) ծանրաբեռնվածությունը չավելացնելու համար կայանը մի քանի արտեզյան հորեր կփորի իր տարածքում։

«Մենք արդեն հորատել ենք երեք ջրհոր, նախատեսվում է հորատել ևս տասը։ Դա ամբողջությամբ կբավարարի մեր պահանջմունքները», – ասաց Սևիկյանը։

Սառեցման համար ավելի քիչ ջուր վերցնելու համար կայանն օգտագործում է ոչ թե երկու, այլ սառեցման երեք աշտարակ (ընդամենը չորսն են)։ Դրանց արդյունավետությունը կբարձրացվի ռուսական վարկի շրջանակում վերանորոգում իրականացնելուց հետո։