ԱԻՆ-ը մայիսի 19-ին վարակազերծում է կատարել 1194 անգամ - VNews

ԱԻՆ-ը մայիսի 19-ին վարակազերծում է կատարել 1194 անգամ

ԱԻՆ-ը շարունակում է ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության բոլոր մարզերում և Երևանում: Այդ մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ամենօրյա վարակազերծումներ են իրականացվում պոլիկլինիկաներում, բժշկական կենտրոններում, ծննդատներում, դեղատներում, բանկերում, վարկային կազմակերպություններում, շուկաներում, առևտրի կենտրոններում, սուպերմարկետներում և հանրային նշանակության այլ վայրերում։

ԱԻՆ-ն աջակցում է հանրապետության բոլոր այն համայնքներին, որոնք դիմում են ախտահանման հարցով։ Անհրաժեշտության դեպքում վարակազերծվում են նաև բնակելի շենքեր։

Մայիսի 19-ին փրկարարները կատարել են 1194 վարակազերծում, որից 832-ը՝ մարզերում, 362-ը՝ Երևանում։

Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։ Ամենօրյա վարակազերծման են ենթարկում ստորաբաժանման տրանսպորտային միջոցները, գույքը և համազգեստը։

Առավել մարդաշատ վայրերում վարակազերծում իրականացվում է մի քանի անգամ։