Ալեքսանդր Սարգսյանը Հայաստանում է - VNews
    • Լրահոս + Vnews

      Նորություններ Հայաստանից և աշխարհից

Ալեքսանդր Սարգսյանը Հայաստանում է

ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանը վերադարձել է Հայաստան։ Լուրը լրագրողների հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը։

«Նախաքննական մարմնի պահանջով՝ քննչական գործողություններին մասնակցելու համար Ալեքսանդր Սարգսյանը վերադարձել է Հայաստան»,–ասաց Գալստյանը։

Մարտի 22–ին ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ասել էր, որ Ալեքսանդր Սարգսյանը, Հայաստանից մեկնել է քննչական մարմնի թույլտվությամբ։«Այո, ՀՀ տարածքը լքել է մեր գիտությամբ և ստորագրություն է տվել, որ առաջին իսկ պահանջի դեպքում կժամանի Հայաստան։ Այս պահին նման պահանջ չկա, բայց քննչական բաժինը մշտապես գտնվում են կապի մեջ փաստաբանների հետ։ Հենց որ նման անհրաժեշտություն լինի, կդիմեն, և խնդիր չի լինի»,– ասաց Վանեցյանը։Հիշեցնենք` նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ։